Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցություն:

Խորհրդակցության սկզբում վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի վիճակագրությունն ամբողջ աշխարհում, նաև նշել, որ ՀՀ-ում ևս նոր դեպքեր են գրանցվում, այս պահին ունենք  կորոնավիրուսով վարակված 770 մարդ: Հայտնաբերվել է 34 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը՝ 3477, փաստացի բուժման մեջ է 720 մարդ: Բուժված է համարվում 43 մարդ: Մահերի թիվը՝ 7:

Ըստ վարչապետի կորոնավիրուսն իր հետ բերել է սոցիալական եւ տնտեսական բարդություններ, եւ կառավարությունների ամենամեծ մարտահրավերը դրանցից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն ու քաղաքականությունը վարելն է:

«Մենք, իհարկե սկսել ենք հակաճգնաժամային 9 միջոցառում արդեն, 5-ը սոցիալական, 4-ը՝ տնտեսական աջակցության բնույթ ունեն: Բայց դրանք համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ եւ չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս պայմաններում ունեն աջակցության կարիք: Կշարունակենք միջոցառումների մշակումը: Կառավարության գործունեությունն ըստ էության վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործունեության հիմնական ոլորտները: 

 

Տպել
15661 դիտում

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարովել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Եթե պահպանենք կանոները, 3 շաբաթում կհաղթենք կորոնավիրուսին, եթե ոչ՝ կզրոյացնենք կառավարության ջանքերը. Դավիթ Պատրիկյան

Վարչապետի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանն այցելել են բժշկական հաստատություններ