ԱԳՆ-ի հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

Ապրիլի 2-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարվեցին փոփոխություններ, որոնց նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես՝ ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերը ուղարկել և ստանալ փոստով։

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ստեղծել աշխատանքային խումբ, որը Երևանից առցանց եղանակով հյուպատոսական ծառայություններ կմատուցի աշխարհի ցանկացած կետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետությունն ունի 55 դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ, որոնք գործում են աշխարհի 44 երկրներում։ Գործող հյուպատոսական կետերը ՀՀ քաղաքացիների համար ողջ աշխարհում ապահովում են զգալի «հյուպատոսական ծածկույթ», սակայն ակնհայտ է, որ բազմաթիվ երկրներում և տարածքներում հյուպատոսական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի չեն կամ դժվար հասանելի են։ Ավելին՝ այնպիսի մեծ պետություններում, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ և այլ երկրներ, որտեղ թեև գործում են հյուպատոսական կետեր, միևնույն է, քաղաքացիները ստիպված են հարյուրավոր, հաճախ նաև հազարավոր կիլոմետր ճանապարհ անցնել՝ որևէ հյուպատոսական ծառայություն ստանալու համար։

ՀՀ ԱԳՆ-ի՝ դեռևս 2019 թ. շրջանառության մեջ դրած օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առավել ընդգծվում է հենց այսօր, երբ գլոբալ համաճարակային իրավիճակում գրեթե բոլոր երկրներում կիրառվող քաղաքացիների ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների պարագայում անձամբ ներկայանալու պահանջին այլընտրանք ստեղծելը դարձել է օրվա հրամայական։

Տեսակապով հյուպատոսական ծառայությունների մատուցումը կսկսի մատուցվել մոտ ապագայում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները ուժի մեջ մտնելուց և որոշ տեխնիկական կարգավումներն ապահովելուց հետո։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Տպել
758 դիտում

Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Երևան-Իրան միջպետական ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է

Սեփական դաշտում առաջին խաղը հաղթանակ բերեց «Սյունիքին» (լուսանկարներ)

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, կան 4 զոհ, 18 վիրավոր

Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին շատանում են. ստացիոնար բուժում ստացողների 80 տոկոսը չպատվաստվածներն են (տեսանյութ)

Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել Բանակայինների համաշխարհային խաղերում

Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. 35-ամյա բնակիչը ձերբակալվել է

Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Առինջ գյուղում մի խումբ երիտասարդներ հարվածել են պարեկներին, երկու անձ կալանավորվել է. ՔԿ

ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին

Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում

Խստացված համատեղ վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ (տեսանյութ)

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Հայփոստի» ու ևս 2 ընկերության նկատմամբ

Բացահայտվել է վառելիքի ներմուծողների կողմից մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու մատակարարման փորձ

Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում

Կցորդով մեքենայի կողաշրջման հետևանքով խաթարվել է Երևան-Իրան ավտոճանապարհի 341-342 կմ-ի երթևեկությունը

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Արցախում մասնակի զորահավաքով զինվորական ծառայության զորակոչվածները կզորացրվեն

Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

«Փյունիկ»-ը կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից (տեսանյութ)

Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը

ՊՎԾ-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 տեղեկանք

Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն

Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)

Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան

Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ