Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները. Նիկոլ Փաշինյան

Մենք գյուղատնտեսության ոլորտում շատ կարեւոր ծրագրեր իրականացնում էինք, բայց կորոնավիրուսի շրջանում կարեւոր որոշումներ ենք կայացրել, եւ հիմա կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները։ Այս մասին օգտատերերի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիներից մեկը գրել էր, որ բանկերը գյուղատնտեսական վարկ չեն տրամադրում եւ հավելել, որ փետրվարի 20-ին դիմել են Ակբա-կրեդիտ-ագրիկոլ բանկ, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա։

«Ըստ ամենայնի, հավանաբար, խոսում եք միկրովարկերի մասին, մենք այդ միկրովարկերի տոկոսները նույնպես զրոյացրել ենք, եւ ձեր նշած բանկը, ես տեղյակ եմ, որ շուրջ 2 մլրդ դրամի պաշարներ ունի, որ պիտի տրամադրի քաղաքացիներին։ Ինձ այսօր լուսանկարներ էին ուղարկել, որ բանկերում հերթ է քաղաքացիների, որոնք վարկեր են ստանում։ Ահազանգում էին նաեւ, որ այդտեղ սոցիալական հեռսվորությունը պահված չէ։ Վարկավորման պրոցեսը եւ՛ ձեր նշած բանկում, եւ՛ այլ բանկերում սկսվել է։ Տրվում են մինչեւ 1 մլն դրամանոց վարկեր՝ 0 տոկոս տոկոսադրույքով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը հետեւում է, եւ երբ այդ 2 մլրդ դրամանոց պաշարը սպառվի, նոր միջոցներ կներդրվեն։

«Մենք նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացնում․ դա մեր հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն է, եւ այդտեղ նույնպես զրոյացրել ենք վարկերը։ Մենք որոշ դեպքերում նաեւ խրախուսում ենք, որ այդ ծրագրերով վարկերը տրվեն խելացի անասնաշենքերի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգմանը, եւ այսպիսի բազմաթիվ ծրագրերով սուբսիդավորենք»,- եզրափակեց Փաշինյանը։

Տպել
289 դիտում

ՄԻՊ աջակցությամբ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում. Արման Թաթոյան

Նորագավիթ 8-րդ կմ-ի շենքերից մեկի մոտ գտնվող անասնագոմը մասնակի փլուզվել է

Վթար «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մոտակայքում. մոպեդի վարորդը հոսպիտալացվել է

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը

«Ես տասներկու տարի սպասել եմ այդ արդարացմանը». Մարտի 1-ի գործով դատավճիռների դեմ՝ 16 բողոք

Եթե մեկն ասի, որ առասպելական վիշապի կաշին հնդկահավի փետուրի հետ կօգնի կորոնավիրուսին, շատերը կհավատան․ Արմեն Փամբուխչյան

Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել