Գնահատման օբյեկտիվության խնդիր կա, բայց մենք վստահում ենք դպրոցին. ԿԳՄՍ փոխնախարար

Հեռավար կրթության լրջագույն խնդիրներից մեկն էլ համարվում է օբյեկտիվ գնահատումը, քանի որ աշակերտները, ուսանողները կարող են տեխնիկայի օգտագործմամբ խորամանկորեն լավ ներկայացնել չիմացածը. ինչպե՞ս է հնարավոր այստեղ պահպանել օբյեկտիվությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սա նոր խնդիր չէ, ուղղակի այն նորովի է ներկայանում հեռավար կրթությանը: «Հեռավար կրթության հենց սկզբում մենք հայտարարեցինք, որ վստահում ենք ուսուցիչներին, դպրոցներին, և կարծում եմ՝ վստահությունն ամենակարևորն է: Եվ տեսնում ենք, որ ուսուցիչները փորձում են ամեն կերպ կազմակերպել դասընթացը, որ որևէ բացթողում չունենանք»,- ասաց նա:

Ռիսկերը, որ իր հետ բերում է հեռավար կրթությունը, գիտելիքի յուրացման լիարժեքությունը, այն խնդիրը, որ ուսանողները դասախոսներին կփորձեն ցույց տալ մի գիտելիք, որ իրենք չունեն, սրանք, Անդրեասյանի խոսքով, նոր խնդիրներ չեն, սրանք հեռավար ուսուցման պայմաններում փոխակերպվող ձևեր են. «Եվ մենք լավ գիտակցում ենք, որ այդ խնդիրն ունենք»:

Ըստ Անդրեասյանի՝ իրական առավել լուրջ ռիսկ է կիբերանվտանգությունը. «Ինչպես ենք մենք ապահովում երեխաների պաշտպանությունը, որ մեծ չափով սկսում են օգտագործել համացանցը: Ես ավելի շատ ուշադրություն կհրավիրեի հենց այս անվտանգ օգտագործման կանոններին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կան պարզ, մատչելի ուղեցույցներ, վիդեոուղեցույցներ թե՛ երեխաների և թե՛ ծնողների համար:

Տպել
404 դիտում

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

Հասարակության «լրջության կորագիծը»

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)