Կորոնավիրուս, ֆուտբոլ, փող․․․

Համաշխարհային այս համաճարակի տարածման առաջին օրերին մի բժիշկ համաճարակաբան հայտարարեց, որ կորոնովիրուսը պատիժ է մարդկանց իրենց սխալների համար։

«Միլիոններ եք վճարում Մեսիին, Ռոնալդուին, իսկ ահա բժիշկները, համաճարակաբանները, գիտնականները աշխատում են կոպեկներով։ Դե հիմա թող այդ ֆուտբոլիստները գտնեն համաճարակի դեմ դեղամիջոցները»՝ մոտավորապես այսպիսին էր բժիշկ համաճարակաբանի խոսքերը։ Իհարկե սա չի նշանակում, թե «կոպեկներով աշխատող» առողջապահության համակարգի աշխատողները չեն փորձում դեղամիջոցներ գտնել ընդդեմ կորոնովիրուսի, բայց արտահայտված միտքը ինչ-որ տեղ կարող է ահազանգ հանդիսանալ․ մարդկանց հսկայական էմոցիաներ պարգեւող սպորտի համաշխարհային աստղերը ահռելի գումարներներ են ստանում, բայց նրանք չեն կարող մարդկանց օգնել օրհասական պահերին։

Հիմա ամբողջ ֆուտբոլային աշխարհում քննարկվում է ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատման հարցը, ընդ որում ֆուտբոլի միջազգային կառույցները, ազգային ֆեդերացիաները, ակումբների սեփականատերերը տարբեր կարծիքներ, մոտեցումներ են ցուցաբերում։ Մասնավորապես Անգլիայում, Ռուսաստանում առաջարկել են ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել 30 տոկոսով, Իտալիայում՝ մինչեւ 50 տոկոս եւ այլն։ Բավական հետաքրքիր է, իհարկե, հենց ֆուտբոլիստների արձագանքը։

Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որը ներկայումս հանդես է գալիս Անգլիայի նշանակությամբ 2-րդ դիվիզիոնի՝ Չեմպիոնշիփի «Դերբի Քաունթի» թիմում, հայտարարել է, որ սխալ է բոլորի աշխատավարձերը կրճատել նույն չափով։ «Կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են իրենց թույլ տալ աշխատավարձի 30 տոկոս եւ անգամ ավելի շատ կրճատումներ, բայց կան մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնք նման կրճատման դեպքում չեն կարող ապահովել իրենց, իրենց ընտանիքների նվազագույն ծախսերը։ Եվ ի՞նչ է նշանակում աշխատավարձերի կրճատում։ Այս դեպքում ուղղակի կրճատվում են ակումբների սեփականատերերի ծախսերը, բայց այն օգուտ չէ համաճարակի դեմ պայքարին։ Ես ինքս պատրաստ եմ մեծ ներդրումներ անել առողջապահության համակարգում։ Ֆուտբոլիստները նույնպես պատրաստ են իրենց աշխատավարձերից մեծ ներդրումներ անել։ Բայց ոչ թե հօգուտ ակումբների սեփականատերերի, այլ հօգուտ առողջապահության համակարգի։ Մենք պատրաստ ենք փոխանցել մեր աշխատավարձերի մինչեւ 30 տոկոսը համաճարակի դեմ աշխատող բուժհաստատություններին», - հայտարարել է Ռունին։

Ֆուտբոլի, սպորտի համաշխարհային աստղերը՝ Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոջեր Ֆեդերերը, Պեպ Գարդիոլան եւ այլք, արդեն իսկ հսկայական գումարներ են փոխանցել կրոնովիրուսի դեմ պայքարող տարբեր կազմակերպությունների։ Ակնհայտ է, որ Համաշխարհային պատերազմ հիշեցնող այս համաճարակը դեռ իր էական ազդեցություն է ունենալու տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ ֆուտբոլի վրա։ Սա դեռ ապագայում։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր է կրկին այն բժիշկ համաճարակաբանի հարց-պնդումը՝ ինչո՞ւ են սպորտի համաշխարհային աստղերը ահռելի գումարներ ստանում, ի՞նչն է դրդում մարդկանց վճարել անհավանական գումարներ ֆուտբոլիստներին, թենիսիտներին, բռնցքամարտիկներին, այլ մարզաձեւերի ներկայուցիցչներին։

Վերջերս «Forbes» հանրահայտ ամսագիրը հրապարակել է իր նոր վերլուծությունները համաշխարհային աստղերի եկամուտների վերաբերյալ եւ կանխատեսել, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռանալդուն մինչեւ տարեվերջ կկարողանա իր կարիերայի ընթացքում վաստակած եկամուտներով հատել 1 միլիարդ դոլարի սահմանը։ Ընդ որում, անգամ այն դեպքում, եթե Կրիշտիանուն համաճարակի հետեւանքով հրաժարվի իր աշխատավարձի 50 տոկոսից։ Այսպիսով Կրիշտաինու Ռոնալդուն կդառնա պատմության ընթացքում առաջին ֆուտբոլիստը, որը կարիերայի ընթացքում կարողացել է վաստակել 1 միլիարդ դոլար։ Մինչ այժմ նման ցուցանիշ արձանագրել էին ընդամենը մի քանի մարզիկներ՝ գոլֆիստ Թայգեր Վուդսը, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը եւ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։ «Միլիարդ» մարզիկին, «կոպեկներ» բժիշկներին, ուսուցիչներին․ ի՞նչ է սա՝ վերջին հարյուրամյակի համաշխարհային պսիխո՞զ, թե՞ մարդկային թուլություն։

Պարզվում է, սակայն, որ նման իրավիճակը նոր երեւույթ չէ մարդկության պատմության մեջ եւ որ էլ ավելի զարմանալի է՝ ներկայիս համաշխարհային աստղերը  իրենց վաստակով չեն էլ կարող մոտ լինել նախկինում հայտնի մարզիկների եկամուտներին։ Նույն «Forbes»-ը վերջերս մի ուսումնասիրություն էր հրապարակել, համաձայն որի մարդկության պատմության ընթացում ամենաշատ գումար աշխատած մարզիկը Հին Հունաստանում մեծ մասսայականություն վայելող ձիակառքերով մրցավաքի վարպետ Գայ Ապուլայ Դիոկլն է։ Հիշեցնեմ, որ ձիակառքերով մրցավազքը համարվում է Հին Աշխարհի գլխավոր մարզաձեւերից մեկը, եղել է Օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ Հռոմի ամենամեծ մրցատեղիում՝ «Circus Maximus»-ում, ձիակառքերով մրցավազքին հետեւում էին մինչեւ 250 հազար հանդիսական։

Մեր թվարկության 104 թվականին ծնված Դիոկլը բավական երկար՝ 24 տարի մասնակցել է ձիակառքերով մրցավազքերի։ Միայն նման երկարակեցությունը արդեն իսկ յուրահատուկ նվաճում պետք է համարել, քանի որ ձիակառքերով մրցավազքը բավական ռիսկային մարզաձեւ էր եւ շատ ու շատ նշանավոր կառապաններ շատ ավելի կարճ կարիերա են ունեցել․ գրեթե յուրաքանչյուր մրցավազքի ընթացքում արձանագրվել է կառքերի վթար, ինչի հետեանքով կառապանները խեղվել, անգամ մահացել են ձիերի սմբակների տակ ընկնելով։ Իսկ ահա Դիոկլը 24 տարի կարողացել է դիմանալ եւ այդ ընթացքում մասնակցել է 4257 մրցավազքի, որոնցից հաղթել է 1462-ում, 861 անգամ գրավել է 2-րդ տեղը, 576 անգամ՝ 3-րդ տեղը։

Իր յուրահատուկ տեխնիկայի, սառնասրտության, պահվածքի համար Դիոկլը նվաճել էր Հին Հռոմի բնակչության սերն ու հարգանքը եւ նրա մասնակցությամբ մրցավազքերը մշտապես անցնում էին լեփ-լեցուն ձիարշավարաններում։ Գրեթե 1 միլիոն բնակչություն ունեցող Հին Հռոմի կուռքերից է եղել Դիոկլը։ Արհեստավորները, բնակչության աղքատ խավերը ուղղակի խենթանում, կանայք՝ խելագարվում էին նրա համար, հարուստները իրենց պարտք էին համարում կարեւոր տոներին մարզիկին հրավերք ուղարկել, նրան տեսնել իրենց կողքին։ Դիոկլը Հին Հռոմի խորհրդանիշներից էր, ամենաճանաչված մարդկանցից մեկը, որը ձիակառքերի մրցաշարերի միջոցով մեծ հույզեր էր պատճառում բոլորին։

Մարզիկի մահից հետո նրա տաղանդի երկրպագուները ի պատիվ իրենց կուռքի հուշարձան են կանգնեցրել եւ վրան փորագրել այն գումարի չափը, որը Դիոկլը վաստակել է իր կարիերայի ընթացքում՝ ուղիղ 35 միլիոն 863 հազար 120 սեստերցես։ «Forbes»-ի մասնագետների հաշվարկով այս գումարը համապատասխանում է 2600 կգ ոսկու, ինչը ժամանակակից գներով կազմում է․․․ 19 միլիադ դոլար»։ Իսկ «Bloomberg»-ի մասնագետները հաշվել են Հին Հռոմի ՀՆԱ-ի նկատմամբ Դիոկլի եկամուտը եւ այն կազմել է 29 միլիարդ ժամանակակից ԱՄՆ դոլար։

Պատմաբանների կարծիքով Դիոկլը իր հարստությամբ մի քանի անգամ գերազանցում էր այն ժամանակների ամենահարուստ մարդկանց, կարող էր մի քանի ամիս հոգալ Հին Հռոմի ամբողջ բնակչության ապրուստի ծախսերը, կարող էր անգամ ավելի մեծ բանակ հավաքագրել, քան ուներ Հին Հռոմը։ Ընդ որում հաշվի առնենք, որ Դիոկլը իր գումարները վաստակել է բացառապես մարզական միջոցառումների հաշվին՝ մրցավազքերից, իսկ ներկայիս համաշխարհային աստղերի եկամուտների մեծ մասը կազմում են գովազդներից, տարատեսակ ապրանքանիշներից ստացած գումարները։  

Էմոցիան, մարզական հույզը, մրցակցության տենդը մարդու էության անբաժանելի մասն են ու այն չի կարող վերանալ։ Սպորտն էլ, ֆուտբոլն էլ դեռ կվերադառնան մեր առօրյան, բայց հիմա էլ ավելի կարեւոր է ուղղակի վերաիմաստավորել մեր կյանքը, փորձել վեր կանգնել սեփական հույզերից, նկրտումներից։ Ամեն ինչ լավ է լինելու։

Արմեն Նիկողոսյան

Տպել
2349 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին