Նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել եւս 190 միավոր գյուղտեխնիկայով եւ կառուցել 41 կմ ջրագիծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Վարչապետին, մասնավորապես, զեկուցվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, ինչպես նաև Արժեշղթաների զարգացման ծրագրերի ընթացքը, որոնք մեկնարկել են 2019 թվականից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը:

Առաջին ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին նախորդ տարի հատկացվել է 612 միավոր գյուղտեխնիկա, կառուցվել են նոր արոտավայրեր՝ անհրաժեշտ խմոցիներով, ինչպես նաև 42 կմ ջրագիծ: Այս տարի նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ: Այս ծրագրով ակնկալվում են նաև խնայողություններ, որոնք կուղղվեն այլ նախագծերի իրականացմանը:

Երկրորդ ծրագրով գյուղոլորտում նախագծեր իրականացնող ընկերություններին տրամադրվում են դրամաշնորհներ, տարբեր համայնքներում կառուցվում անասնապահական սպասարկման նոր կենտրոններ:

Պատասխանատուները նշել են, որ շինաշխատանքների համար նախատեսված մրցույթներն ու գնման գործընթացներն ընթացքի մեջ են ու նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կիրականացվեն:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ գյուղոլորտում ենթակառուցվածքների բարելավումն ու կոոպերատիվների ձևավորումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

Տպել
469 դիտում

Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում. սարսափելի տեսարանները չպետք է շարունակվեն. ԿԽՄԿ

Ժնևում այսօր նախատեսված հանդիպումը բանակցությունների ինչ-որ սկիզբ է կամ փորձ․ Էդմոն Մարուքյան

«Սմերչ» համալիրներից հրթիռակոծվում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները. կան տուժածներ

1 օրում կորոնավիրուսի 2383 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է մահվան 29 նոր դեպք

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման. 2 հայ դանակահարվել է (տեսանյութ)

Ավագ լեյտենանտ Մկրտչյանը թշնամու 6 ԱԹՍ է ոչնչացրել. մեդալների ներկայացված մերօրյա նոր հերոսները

Ես չեմ խնդրել հայուհի լինել, ինձ պարզապես այդպիսի բախտ է վիճակվել․ Քարդաշյանը կիսվել է ծննդյան նվերով

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված եւս 51 զինծառայողի անուն

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդներ է թարմացնում

«Սմերչ»-ի հարվածից Ստեփանակերտում բնակելի տուն է ավերվել. տանտերը և հարևանը վիրավորումներ են ստացել (լուսանկարներ). ԱԻՊԾ

Հատկապես թեժ մարտեր են ընթանում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան

ՀՕՊ ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ

Կեսգիշերից հետո եւ առավոտյան «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտն ու Շուշին. ՊԲ

Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայ ցուցարարների դեմ ռասայական հողի վրա հարձակումը

Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի