Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու նոր միջնորդություն են ներկայացրել. դատավորը դեռ անաշխատունակ է

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները եւս մեկ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նա նախ հիշեցրեց, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստը չկայացավ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատավորն ամսի 13-ին անաշխատունակության թերթիկ է բացել. «Նույն ամսի 13-ին պարոն Վարդեւանյանը զանգել է դատավորի աշխատակազմին, եւ նրան հավաստիացրել են, որ ամսի 17-ի դատական նիստն անպայման տեղի է ունենալու, այսինքն՝ այստեղ որոշակի հակասություններ կան. եթե ենթադրենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը դեռեւս մարտի 13-ից անաշխատունակ է եղել, ո՞նց հասկանանք նրա աշխատակազմի պատասխանը»: Ալումյանի խոսքով՝ ամսի 16-ին՝ նիստից մեկ օր առաջ, ինքն արդեն անձնական երաշխավորության միջնորդությունը մուտք է արել դատարան, եւ այդ օրը եւս իրեն չի ասվել, որ դատավորն անաշխատունակ է, դրա մասին իրենք տեղեկացել են միայն ամսի 17-ին՝ նիստից ժամեր առաջ. «Հաշվի առնելով, որ ՀՀ-ում ահագնանում է կորոնավիրուսի տարածումը, իսկ պարոն Քոչարյանն ունի առողջական որոշակի խնդիրներ՝ մենք եւս մեկ միջնորդություն ներկայացրինք՝ խափանման միջոցն առհասարակ վերացնելու համար, սակայն այն եւս չի քննվել դատավորի վատառողջ լինելու պատճառով»: Ալումյանը մանրամասնեց, որ Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն իրենց հավաստիացնում է, թե դա բացառապես դատավորի անձնական խնդիրն է, ինչին ինքը համաձայն չէ. «Եթե, օրինակ, վարչապետը 3 շաբաթ աշխատանքի չգնա, հասկանալի է, որ իշխանությունները պարտավոր են նրա առողջական վիճակի վերաբերյալ ինչ-որ բան հայտնել ժողովրդին, դա միայն վարչապետի խնդիրը չէ, նույնը եւ այս դեպքում է. մենք իրավունք ունենք իմանալու ոչ դետալային, բայց գոնե ինչ խնդիր է, եւ մոտավորապես երբ է սպասվում ապաքինումը, դա շաբաթների, թե ամիսների հարց է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանները դիմել էին դատարանի նախագահին՝ խնդրանքով, որ անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննությունը մակագրվի այլ դատավորի: Նախագահը մերժել էր այն՝ նշելով, որ դա դատավոր Դանիբեկյանի իրավասության շրջանակում է: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Հայկ Ալումյանն ասաց՝ տարօրինակ է, որ դատարանի նախագահը, որն ունի դատավորի երկարամյա փորձ, անտեղյակ է Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումից. «Դրանում ասված է, որ դատական գործի շրջանակում ներկայացված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող դատավորին, բացառությամբ այն դեպքի, երբ դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների քննարկման համար սահմանված են դատավարական սեղմ ժամկետներ: Տվյալ դեպքերում հիշյալ միջնորդությունները ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ»: Ալումյանը շետեց, որ սա այն է, ինչ պիտի արված լիներ դեռեւս մարտի 17-ին. «Հիմա դատարանի նախագահը կա՛մ անտեղյակ է, որ նման որոշում կա, կա՛մ իմանալով հանդերձ՝ միտումնավոր պայմաններ է ստեղծում, որ միջնորդության քննությունը ձգձգվի, ես խախտման մասշտաբի առումով այս երկու դեպքերի մեջ էական տարբերություն չեմ տեսնում»: Ըստ Ալումյանի՝ այստեղ գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ. «Ցավոք սրտի, վարչապետի ոչ ստանդարտ, ահաբեկչական քայլերն իրենց նպատակներին ծառայել են, եւ դատավորների հասցեին ամենավերջին արտահայտություններ անելը, դատարաններն արգելափակելը, վեթինգով սպառնալը հասել է իր նպատակակետին. մենք գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ, որտեղ եզակի դատավորներ են պահպանել իրենց մասնագիտական արժանապատվությունը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված նոր քաղհայցին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դրա համար հիմք է հանդիսացել վարչապետի հայտարարության 3 դրվագ: Դրանցից մեկում, ըստ նրա, վարչապետն ասում է. «Ասում եմ՝ անվանական, Ռոբերտ Քոչարյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը պիտի կոպեկ-կոպեկ բերեք»: Հարցին՝ հնարավո՞ր է՝ այս անգամ եւս, ինչպես նախորդ անգամ, հրաժարվեն դատական հայցից, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Եթե այս անգամ էլ վարչապետը կասի, որ իր խոսքերը չեն վերաբերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,  գուցե ասի՝ այլ Ռոբերտ Քոչարյանի են վերաբերում, այդ ժամանակ մենք կքննարկենք հայցից հրաժարվելու հնարավորությունը, բայց հնարավոր է, որ այս անգամ չհրաժարվենք, որովհետեւ գուցե մեր նախորդ անգամվա հրաժարվելն էր պատճառը, որ վարչապետը շարունակում է նույն ոճով անհավասարակշիռ հայտարարություններ անել»: Ալումյանը նշեց, որ նախորդ անգամ նաեւ ինքն էր Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ տվել հրաժարվել հայցից, ինչն այս անգամ անել չի պատրաստվում, որպեսզի հաջորդ անգամ նույն խնդրի առաջ չկանգնեն:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ մարտի 20-ին Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն անդամ երկրների համար, ինչպիսին նաեւ Հայաստանն է, զեկույց-սկզբունքներ հրապարակեց՝ հորդորելով խոցելի խմբում գտնվող անձանց նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ. «Ի՞նչ ունենք Հայաստանում, ունենք բարձր վարկանիշ ունեցող դատավորներ, որոնք ոչ թե սպասել են փաստաբանի միջնորդությանը, այլ սեփական նախաձեռնությամբ վերանայել են կալանքը՝ հիմք ընդունելով նշածս զեկույցը, իսկ մենք ունենք կորոնավիրուսային վարակ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարակման հաստատված դեպք»: Վարդեւանյանը նշեց նաեւ, որ օրերս ԵԽ հանձնակատարը՝ Դունյա Միյատովիչն է հայտարարություն տարածել՝ կրկին հորդորելով կալանավորման ինստիտուտը խոցելի խմբում գտնվող անձանց նկատմամբ վերանայել. «Տիկին Միյատովիչը հստակ նշել էր, որ դա պետք է արվի առանց խտրականության, այսինքն՝ չի կարող լինել այնպես, որ մի դեպքում դա կիրառվի, մյուս դեպքում՝ ոչ»: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Դատախազությունն է նախաձեռնել վարակով պայմանավորված խափանման միջոցների վերանայման հարց՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ Դատախազության նշած չափորոշիչները վերաբերում են նաեւ Ռոբերտ Քոչարյանին, եւ, ըստ նրա, եթե երկակի ստանդարտների ականատես լինեն, այդ բարի նախաձեռնությունը կլինի իրավունքի խախտում:

Պաշտպանները նշեցին, որ անելու են ամեն հնարավորը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Արդեն իսկ դիմել են ՄԻՊ-ին, ԲԴԽ-ին, նաեւ նոր գանգատ են ուղարկել Եվրոպական դատարան:

Տպել
1518 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի