ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդհանուր առմամբ՝ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: 

Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Տաշիրի, Դիլիջանի և Ծաղկահովիտի համայնքապետարանները, Տաշիրի և Ծաղկահովիտի Ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության, զինկոմիսարիատի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի մասնաճյուղի շենքերը, Գավառի կենտրոնական հրապարակը, Դիլիջանի մշակույթի պալատը, Վաղարշապատի ծննդատունը, մարզային 16 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ:

Ախտահանման աշխատանքներ են իրականացվել նաև Վանաձորի, Գորիսի և Կապանի շուկաներում, Գյումրիի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավարներում և 50 խանութներում, Մասիսի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, 16 բազմաբնակարան բնակելի շենքերում, 55 բանկային և վարկային կազմակերպություններում:

Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:  

Տպել
420 դիտում

Ղարա դաշ. համացանցում հայտնվել է լուսանկար, որում հավանաբար գրավված ադրբեջանական դիրքն է

«ՈւԱԶ»-ային սադրանք հայ-ադրբեջանական սահմանին. 2 օրվա խրոնիկա

Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ամբողջ սելավը կարկուտի տեսքով լցվել է մեր տուն. գյումրեցի Ավագյաններն արտակարգ իրավիճակում են հայտնվել (լուսանկարներ)

Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ

Հակամարտությունը սրվել է. աշխարհի առաջատար լրատվականների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն է

Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ մուտք գործելուց

Դատապարտում ենք բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է. Նաղդալյան

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան

Գայանե Աբրահամյանը երեկվանից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ

Գյումրու փողոցները մաքրվում են սառույցից, շենքերի նկուղները՝ ջրից. ԱԻՆ-ը արդեն 125 կանչ է ստացել (լուսանկարներ)

Չտրվեք սադրանքներին. մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը

Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը