Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 մարդ կա. մեկուսացած է 96, ինքնամեկուսացած՝ 188 մարդ. մարզպետ

10/04/2020 schedule09:10

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Նա մասնավորապես նշել է, որ մարզում իրավիճակը հսկողության տակ է։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Մարզում մեկուսացված է 96, ինքնամեկուսացված է 188 հոգի։

Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ, հիմնականում՝ սննդի փաթեթների տրամադրմամբ։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքի և ևս 1200 երեխայի։ Սա ամենօրյա շարունակական գործընթաց է։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։

Զուգահեռաբար մեր բնակիչներն սկսել են գրանցվել պետական սոցիալական աջակցության ծրագրերի համար։ Խնդրում եմ ակտիվ եղեք այս ուղղությամբ և եթե խնդիրներ ունեք, կապվեք մարզպետարանի թեժ գծին կամ ուղղակի գրեք մեզ ցանկացած եղանակով։

Այս օրերին մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։

Հաջորդ կարևորագույն ուղղությունը Տավուշի տնտեսական զարգացման տեմպերի ապահովումն է, այդ թվում՝ Կառավարության հայտարարած տնտեսական խթանման ծրագրերին մասնակցությանն աջակցելը։ Խնդրում եմ բոլորին ավելի ակտիվ լինել և դիմել Կառավարության աջակցության ծրագրերին կամ դիմել մարզպետարան՝ ցանկացած եղանակով։

Եվ վերջապես, շնորհակալություն բոլորիդ կարգապահության և համբերատարության համար։ Փոխադարձ վստահությամբ մենք անպայման հաղթահարելու ենք այս փորձությունը։ Հատուկ երախտագիտություն մեր առողջությունն ու անվտանգությունն ապահովող բոլոր կազմակերպություններին և անձանց, շնորհակալ եմ։ Առողջ եղեք»։

Տպել
885 դիտում

Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն

Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)

Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան

Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնն է

Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է

Լևոն Մինասյանը ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Որոշ հատվածներում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին

Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ

Վերահաստատում եմ Սինգապուրի հետ փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս. ՀՀ վարչապետ

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Աչաջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվել

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված

Համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկրների միջև գործակցությունը. Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են (տեսանյութ)

Հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188 856 զբոսաշրջիկ

6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

Գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Մխիթար Հայրապետյան

Խոշոր ավտովթար Արարատի մարզում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Տեսչական մարմինը վերացրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն

Հանգստյան օրերին ԱԻՆ-ն օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացել

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը