Անասուններին էլ դաշտ չենք տանում. Արցախի Միրիկ գյուղը, որտեղ հարսի եւ սկեսրոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, մեկուսացած է

Արցախի Քաշաթաղի շրջանի Միրիկ (նախկինում Լաչին) գյուղը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, մեկուսացման մեջ է: Գյուղից մուտքն ու ելքը հսկվում է, գյուղացիներին հրահանգված է տներից դուրս չգալ, նույնիսկ անասուններին չեն տանում արածելու: Մեր հարցերին պատասխանել է համայնքի ղեկավար Դավիթ Ստեփանյանը:

- Պարո՛ն Ստեփանյան, հայտնի է, որ Արցախում առաջին անձը, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել, Ձեր գյուղի բնակիչ է: Այդ դեպքից հետո ինչպե՞ս է փոխվել կյանքը գյուղում:

- Գյուղում բոլորը մեկուսացած են, ամեն մեկն էլ վախենում է իր երեխայի համար, մեկուսացել են տներում, դուրս չեն գալիս: Գիտեք, որ գյուղն անասնապահական գոտի է, անասուններին արդեն 20 օր է՝ դուրս էինք տանում, հիմա դա էլ չենք անում եւ չենք անի՝ մինչեւ այս վիրուսի ավարտը:

- Իսկ ինչպե՞ս եք պահելու անասուններին, անասնակերի խնդիր չկա՞:

- Մեր վարչակազմը, Կառավարությունն անասնակեր են բերել բաժանել, խնդիր չկա: Հենց այս պահին էլ գնում եմ՝ սնունդ բերեմ, որ բաժանենք այն գյուղացիներին, որոնք ունեն դրա կարիքը:

- Ձեր համագյուղացի կինն ինչպե՞ս է վարակվել:

- Նա եղել էր Արտաատում, որտեղ ինչ-որ բարեկամ է ունեցել կորոնավիրուսով վարակված, շփում է ունեցել, շփումից հետո եկել է Միրիկ, վարակել հարսին:

- Հարսն էլ Մոշաթաղում է, չէ՞, ընտրությունների մասնակցել:

- Այո՛, նա այնտեղ է գրանցված եւ մինչեւ ամուսնու մահանալն այնտեղ է ապրել, հետո տեղափոխվել է Միրիկ՝ սկեսուր, սկեսրայրի մոտ:

- Ընտանիքում ուրիշ ո՞վ կա: Երեխաներ ունե՞ն:

- Այո՛, երկու երեխա, հարսը, սկեսուր, սկեսրայրը:

- Մյուսներն առո՞ղջ են:

- Դեռ պարզ չէ, մեկուսացրել են ընտանիքին:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրել էին, որ մեկ անձի թեստի պատասխանը դրական է եղել, վերջինս ապրիլի 2-ի առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում եւ մեկուսացվել, որովհետեւ Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից:

Արցախի Համաճարակաբանության եւ հիգենիայի կենտրոնը նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:

Երեկ կորոնավիրուս էր հաստատվել եւս երկու անձի մոտ, որոնցից մեկն առաջին վարակվածի հարսն է:

Տպել
2662 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը