Թուրքիայում պարետային ժամի ձախողումից հետո հրաժարական է տվել ՆԳ նախարարը. Էրդողանը չի ընդունել հրաժարականը

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երեկ երեկոյան հայտարարել է, որ հրաժարական է տալիս երկրում պարետային ժամ սահմանելուց հետո, որը, մեղմ ասած, ձախողվել է: Ապրիլի 10-ի ուշ երեկոյան Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի 31 նահանգի, այդ թվում՝ Անկարայի, Ստամբուլի, Անթալիայի բնակիչներին ապրիլի 11-ին և 12-ին արգելվում է փողոց դուրս գալ:

Թուրքական լրատվամիջոցները լի են եղել լուսանկարներով, որտեղ այս կամ այն քաղաքի փողոցներում մարդկանց հոծ բազմություն ու խմբեր են եղել: Այս լուսանկարներով քննադատել են Թուրքիայի իշխանություններին՝ պարետային ժամը ոչ պատշաճ անցկացնելու համար, բացի այս, ընդդիմադիր կուսակցություններն էլ քննադատել էին ԱԳ նախարարությանը՝ խուճապի արդյունքում մթերային խանութներում մարդկանց հսկայական խմբերի կուտակումների համար:

«Հանգստյան օրերին կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված պարետային ժամն իրականություն դարձնելու ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես։ Լուսանկարները, որոնք տարածվել էին, չէին համապատասխանում այդ գործընթացին, որը պետք է վերահսկողության տակ լիներ»,- թվիթերյան իր էջում գրել է Սոյլուն՝ նշելով, որ հեռանում է ներքին գործերի նախարարի պաշտոնից։

Այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ կորոնավիրուսի ֆոնին երկրի ներքին գործերի  նախարար Սուլեյման Սոյլուի ներկայացրած հրաժարականը չի ընդունել նախագահը:

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ Սուլեյման Սոյլուն իր նախարար նշանակվելուց ի վեր՝ 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից մինչեւ այժմ, հրաշալի է կատարել իր աշխատանքը եւ ունի մեծ վստահություն:

«Նախարարը հրաժարականի դիմում է ներկայացնում իր հայեցողությամբ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի նախագահը: Վերջինս էլ նպատակահարմար չի գտել նախարարի ազատումը: Ներքին գործերի նախարարը կշարունակի կատարել իր պարտականությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է արագորեն աճել: Հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4789-ով, մահացածներինը՝ 97-ով: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր կազմում է 56.956 մարդ, իսկ մահացածներինը՝ 1198: Ապաքինվել է 3446 մարդ:

Տպել
1571 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին