Այս պահին փաստացի 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները․ Թորոսյան

Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը։

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք 26 նոր դեպք։ Ընդհանուր դեպքերի թիվը դառնում է 1039։ Ունեցել ենք 14 բուժված, որոնք դուրս են գրվել։ Ընդհանուր բուժվածների թիվը՝ 211։ Ցավոք սրտի, ունեցել ենք եւս մեկ մահ: Մահացածների ընդհանուր թիվը դարձել է 14։ Այս պահին փաստացի ակտիվ, մեր հսկողության տակ գտնվող դեպքերի թիվը 814 է։ Շաբաթ եւ կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ Այն նպատակադրումը, որ մենք ունեինք՝ մեր հնարավորությունները մեծացնելու, իրագործվում է. շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467»։

Վարչապետը հետաքրքրվեց՝ գործնականում ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն, պարզապես պետք է ցուցո՞ւմ ունենալ, նախարարը պատասխանեց՝ ե՛ւ ցուցում, ե՛ւ կարծես թե թափ հավաքելու պրոցեսն էլ պետք է ընթանա։

«Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են այդ հանձնարարականները՝ ինչպես նմուշառել, ուր ուղարկել: Լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել, փոխկապակցվածության էլեկտրոնային համակարգն է ներդրվել, եւ օր օրի ցուցումների հետ մեկտեղ թեստերի թիվը կավելանա։ Այս պահին փաստացի 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, հավանաբար եւս մեկը կավելանա մոտակա 1 շաբաթվա ընթացքում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Տպել
578 դիտում

Հրդեհներ են բռնկվել հանրապետության 3 մարզի և Երևանի խոտածածկ տարածքներում

Կորոնավիրուսային հիվանդության հետազոտության արդյունքները վաղը քիչ կլինեն. ՀՎԿԱԿ լաբորատորիան այսօր չի աշխատի. ԱՆ խոսնակ

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում. ինքնամեկուսացված է 474 քաղաքացի, 90-ը՝ դրական ախտորոշմամբ

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 38 ամյա տղամարդու սպանության դեպքից

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր. Նիկոլ Փաշինյան

Պղտոր ջրում ձուկ որսացողները

Երևանի Մելքումովի փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է մեկ տուժած

Նուբարաշենի պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել. 40-ամյա վարորդը մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, թիվը հասել է 13130-ի. առողջացել է 294, մահացել՝ 10 մարդ

Գիշերը կրակոցներ են հնչել Շենգավիթի մետրոյի մոտ. սպանվել է 38-ամյա տղամարդ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երեք շաբաթ անց՝ նոր համալրում բանակի շարքերում. շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները