Մեզ պետք է լեգիտիմ իշխանություն. Արայիկ Հարությունյանը խոցելի խմբին կոչ է արել չվտանգել առողջությունը

Արցախի ընտրական օրենսգրքի պահանջի համապատասխան՝ Հանրային հեռուստաընկերությունը երեկ բանավեճ էր կազմակերպել ապրիլի 14-ին սպասվող նախագահական ընտրությունների թեկնածուների համար, սակայն թեկնածուներից Մասիս Մայիլյանը հրաժարվել էր մասնակցել:

Ուստի ստացվեց ոչ թե բանավեճ, այլ հարցազրույց նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ:

Անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում ընտրությունների անցկացմանը՝ Արայիկ Հարությունյանն արցախցիներին կոչ արեց հետեւել արտակարգ իրավիճակի վերաբերյալ իշխանությունների առաջադրած կանոններին: «Ուզում եմ ողջունել այսօրվա նախագահի որոշումը՝ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու առումով, եւ ուզում եմ կոչ անել մեր հայրենակիցներին պարտադիր հետեւել այդ ամենին: Մեր եւ մեր ընտանիքի առողջությունն առաջին հերթին կախված է մեզանից: Մենք չպետք է մեղադրենք որեւէ մեկին, իշխանություններին, օպերատիվ շտաբին, մենք ինքներս պետք է պահպանենք այդ ամենը: Խնդրում եմ իմ բոլոր հայրենակիցներին փողոցում քայլելիս, քաղաքում, գյուղերում պահպանել այդ անվտանգությունը: Կոչ եմ անում մեր այն հայրենակիցներին, որոնք մտահոգված են ընտրության գնալու ռիսկերից, չմասնակցել, մեր բոլոր տարեցներին, խոցելի խմբի քաղաքացիներին, հիվանդներին, որ պարտադիր չէ մասնակցությունը: Իհարկե, ընտրելն իրենց սահմանադրական իրավունքն է, բայց պետք չէ ռիսկի տակ դնել»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ Հարությունյանը նկատեց, որ Արցախին պետք է լեգիտիմ իշխանություն, քանի որ այն մարտահրավերը, այն աղետը, այն ճգնաժամը, որ սպասվում են կորոնավիրուսի հետեւանքով, միայն միասնաբար եւ լեգիտիմ իշխանությամբ է հնարավոր հաղթահարել:

Խոսելով աղետի մասին՝ Հարությունյանն ասաց՝ ինքը չի պնդում, որ աղետ անպայման լինելու է, բայց կարծում է, որ եթե համաճարակը երկար տեւի, իսկ բոլոր կանխատեսումներով, ցավոք, այն կարճ չի տեւելու, ուստի աղետ սպասվում է։

«Մենք պետք է պատրաստ լինենք»,- ընդգծեց նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ առաջին քայլով պետք է մտածել պարենային անվտանգության մասին:

«Դա նշանակում է, որ գյուղատնտեսությունը լինելու է բոլորիս ուշադրության կենտրոնում, գյուղատնտեսական ենթակառուցվածքները: Կարճ ժամանակում ամբողջ ոռոգման համակարգերը պետք է վերակառուցենք՝ սկսած Թարթառի ջրերի տեղափոխման աշխատանքներից»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է վերակառուցել նաեւ Բադարայի ջրամբարը:

Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններում որեւէ թեկնածու չէր ստացել ընտրություններին մասնակցած անձանց 50 տոկոս +1 քվեն: 36,076 քվե կամ կողմ ձայների 49.6% ստացած Արայիկ Հարությունյանն ու 19,360 քվե կամ 26.4% ձայներ ստացած Մասիս Մայիլյանն անցել էին երկրորդ փուլ: Մայիլյանն օրերս իր ընտրողներին կոչ է արել բոյկոտել կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում անցկացվող ընտրությունների 2-րդ փուլը: Չնայած սրան՝ նա օրենքով սահմանված ժամկետում չի դիմել ԿԸՀ՝ իր գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով, նշանակում է, որ նրա անունը կլինի ապրիլի 14-ի ընտրությունների քվեաթերթիկում:

Տպել
2260 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան