Երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալը կմնա ազատության մեջ. Դատախազության բողոքը մերժվեց

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ա. Գ.-ն կմնա ազատության մեջ:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից, այսօր նման որոշում է կայացրել՝ այդպիսով մերժելով Ա. Գ.-ին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը:

Դատարանի որոշումը պաշտպանական կողմը դեռ չի ստացել, բայց ելնելով բողոքի քննության ընթացքից՝ վստահ է, որ այն մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Այսպիսով, նրա նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ:

Հիշեցնենք՝ Ա. Գ.-ի մեղադրանքը փետրվարի 20-ին ծանրացվել էր, եւ նախկին 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի փոխարեն մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետեւանքներ): Դրանից հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ա. Գ.-ին կալանավորելու համար, ինչը մերժվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ:

Այս գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի եւս 4 անձ. «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի՝ արդեն նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը եւ քաղաքացի Դիանա Գրիգորյանը: Նրանցից ոչ ոք այս պահին կալանավորված չէ: Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների՝ Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին:

Տպել
317 դիտում

Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի

100 հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտվում անկանխիկ թոշակ ստանալու հնարավորությունից․ Արշակյան

Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել պարզեցված տարբերակով

Հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում․ ռիսկի գոտիներից մեկը բանկային համակարգն է․ վարչապետ

ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը վերացրեց. պաշտպան

Արման Բաբաջանյանն առաջարկում է մարզպետարանները, քաղաքապետարանները տրամադրել հիվանդանոցային կարիքի համար

Ծանր վիճակում ունենք՝ 391, ծայրահեղ ծանր՝ 59 եւ թոքերի օդափոխության սարքին միացված՝ 15 քաղաքացի․ Թորոսյան

Արցախի ոստիկանության կողմից բացատրական աշխատանքներ են իրականացվում, այսօրվանից ուժեղացված ծառայություն է

Փոստատարները նպաստներն ու թոշակները կառաքեն հասցեներով՝ ոստիկանների ուղեկցությամբ

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, տեխնիկական խնդրի պատճառով ժամանակավոր դադարեցվել է հեռարձակումը

Կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, ամենաերիտասարդը՝ 44, ամենատարեցը՝ 90 տարեկան

Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը․ այն հեռավար անցկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ուժեղացված ստուգայցեր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում. իրավախախտման 870 ընդհանուր դեպք՝ ՀՀ տարածքում

Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանի քննարկմանը կներկայացնի Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Ճամբարակ քաղաքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենա

Լուսաձոր գյուղում խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից, մոտ 6 մ բարձրությունից

Համաճարակային վիճակը էլ ավելի է վատանում. երեկ արձանագրել ենք կորոնավիրուսի 697 նոր դեպք. վարչապետ

Երկրում ինձ նման 20 հազար մարդ կա, որ ասիմպտոմ կորոնավիրուս է տանում. վարչապետ (տեսանյութ)

Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ, թոշակն ու նպաստը բացառապես կհանձնվի տներում