Գյումրու ինֆեկցիոնում լավացել և դուրս է գրվել կորոնավիրուսով հիվանդ 86-ամյա մի պապիկ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում Շիրակի մարզի՝ կորոնավիրուսով հիվանդ 9 բնակիչ։ Համավարակի տարածման սկզբից մինչ այս պահը մարզում  հայտնաբերվել է 20 վարակակիր: Ապրիլի 8-ին նաև հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ: 

Հիվանդներից 8-ն արդեն առողջացել են: 5 մարդ ինֆեկցիոն հիվանդանոցից բուժված հեռացել էր անցնող օրերին, 3-ն՝ այսօր: Բուժվածների թվում է աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, եվրոպական մարզական 2-րդ խաղերի չեմպիոն, 27-ամյա գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Ապրիլի 13-ին տուն է վերադարձել  86-ամյա մի պապիկ:

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածներից 2-ը տեղափոխվել են Երևան եւ մայրաքաղաքում են շարունակում բուժումը: Այս պահին մարզում մեկուսացված եւ ինքնամեկուսացված է 400-ից ավելի քաղաքացի: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց,որ այս պահին մարզում եւ ինֆեկցիոն հիվանդանոցում խնդիրներ չկան: 

«Քանի որ դուրսգրումներ ենք ունենում, ինֆեկցիոն հիվանդանոցում ծանրաբեռնվածություն չի առաջանում: Եթե նման ցուցանիշը պահպանվի, որեւէ խնդիր չի լինի: Հիվանդանոցում նաև բուժաշխատողների պակաս չկա: Սահմանված հերթապահությամբ նորմալ աշխատում են»,-ասաց մարզպետը:

Շիրակում մահվան մեկ դեպք էր գրանցվել: Կորոնավիրուսից ապրիլի 6-ին մահացել էր Անի խոշորացված համայնքի Մարալիկի բնակիչ 68-ամյա որսորդը:

Տպել
998 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են