Դե, տենց ասեք, թե չէ ասում եք՝ ո՞վ է հայրը, պարզ չի․․․ Տարոն Սիմոնյանի նախագծի շուրջ բուռն քննարկում ծավալվեց ԱԺ-ում

14/04/2020 schedule12:29

Կարող եք միանգամից բացասական քվերակել, էլ չզեկուցեմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթական նախագիծը ներկայացնելու ժամանակ։ Նախագծով պատգամավորն առաջարկում էր, որ անչափահաս ծնողները լրիվ ծավալով գործունակություն ձեռք բերեն ամունսական տարիքին հասնելու պահից։ Հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել, քանի որ շատ պատգամավորներ նկատեցին, որ ամուսնական տարիքը համարվում է 18-ը, հետեւաբար յուրաքանչյուր անձ այդ տարիքը լրանալուց հետո ձեռք է բերում լրիվ գործունակություն։

Սիմոնյանն այսօր իր ելույթի ժամանակ շեշտեց, որ սա վերաբերում է առանձին դեպքերին, երբ ամուսնական տարիքը կարող է լինել 16-ը, 17-ը։ Այն դեպքերում, ինչպես ասաց Սիմոնյանը, երբ անձը հասել է ամուսնական նվազագույն տարիքին՝ 16-ին, ունի երեխա, առաջարկվում է, որ նա դառա գործունակ, որ կարողանա իրացնել ընտանեկան օրենսդրությամբ սահմանված ծնողական իրավունքները։

Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը։ Նրա պնդմամբ՝ եթե ծնողներից 2-ն էլ անչափահաս են, տղան չի կարող հայրություն ճանաչել, քանի որ օրենքով անչափահասի հայրությունը ճանաչելը կարգավորում չունի։ Նա նշեց նաեւ, որ երեխայի ծննդյան վկայականի մեջ մայրն է լրացվում, հայրը կարող է լրացվել միայն մոր ցանկությամբ, այս դեպքում էլ տվյալները ճիշտ չեն լինի։ «Ես զարմացած եմ պարոն Սիմոնյանի վրա, որ այս նախագիծը բերել հասցրել է ստեղ քննարկման»,- ասաց Դավթյանը, ինչից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց․ «Ամեն դեպքում ընդունենք, որ վստահ էր ասում պարոն Դավթյանը, ինչ ասում էր»։

Տարոն Սիմոնյանը Դավթյանի ելույթից հետո արձագանքեց, թե իրեն թվաց, որ ուրիշ նախագծի մասին է խոսքը: Նա պնդեց՝ ոչ ոք չի ակնկալում, որ անչափահասները երեխա կունենան, բայց կյանքը կյանք է, ցավոք սրտի, լինում են դեպքեր։ «Ընտանեկան օրենսգիրքն էլ արդեն նման հնարավորություն եւ պարտադրանք տալիս է, որ եթե անչափահաս տարիքում՝ 16 տարեկանից առաջ կամ հետո այդպիսի դեպք է գրանցվում, 16 տարեկանից հետո անձը պետք է ծնողական իրավունքների իրացման հնարավորություն ունենա։ Դա արդեն ունենք գրած։ Հիմա դա իրացնելու համար գործիք է պետք՝ անձը դառնա գործունակ։ Հայրն ինչ ազգանուն ունի, մայրն ինչ ազգանուն ունի, ով է գրանցված հայրը, ով՝ չէ, այս օրենքի նախագծի հետ որեւէ առնչություն չունի»,- ասաց Սիմոնյանը։ Արարատ Միրզոյանն այս անգամ նույնպես արձագանքեց՝ ասելով, որ պարոն Սիմոնյանն էլ է վստահ ասում։

Արթուր Դավթյանը վարման կարգի վերաբերյալ կրկին ընթերցեց նախագիծը՝ պնդելով, որ բոլոր անձինք, երբ հասնում են ամուսնական տարիքի, ձեռք են բերում լրիվ ծավալով գործունակություն, եւ որ այս օրենսդրական կարգավորումը որեւէ բան չի փոխում։

«Դե, տենց ասեք, թե չէ ասում եք՝ ո՞վ է հայրը, պարզ չի․․․»,- ասաց Միրզոյանը, ինչից հետո հայտարարեց քվեարկություն։

Նախագիծը չընդունվեց եւ չընդգրկվեց օրակարգ, այնուհետեւ կրկին բանավեճ սկսվեց պատգամավորների միջեւ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ չէր ուզում միջամտել այդ բանավեճին, բայց խնդրեց հիշել հարակից զեկուցումը՝ «Ինչ ձեւ գիտական նախագիծն անլրջացրիք։ Դա ի՞նչ հարակից զեկուցում էր ո՞ր, ցանկացած նախագիծ այդ ձեւով կարող ենք գալ, անլրջացնել։ Գալիս ուրիշ բան եք ներկայացնում, մարդկանց մոտ ուրիշ տպավորություն եք թողնում։ Դե՞մ եք, դեմ քվեարկեք, պարզ է, որ շատ եք, դեմ եք, դեմ եք քվեարկում»,- ասաց Մարուքյանը։

Տպել
873 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը