Ստեփանակերտում հիվանդանոցները սպասարկում են միայն կորոնավիրուով պացիենտներին

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Խաչատրյանը ահազանգում է, որ Ստեփանակերտում հիվանդանոցները սպասարկում են միայն կորոնավիրուով պացիենտներին: Նա նշում է Արցախում մշտական բնակություն հաստատած ՀՀ մի քաղաքացու մասին, որի առողջական վիճակը ծանր է, բայց հիվանդանոցում չեն սպասարկում .

«Ես դիմում եմ ՀՀ և ԱՀ կառավարություններին, պարետներին, Առողջապահության նախարարություններին, լրագրողներին.

Ստեփանակերտում հիվանդանոցները բացի կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներից, այլ պացիենտների չեն ընդունում: Ասում են՝ միայն ծայրահեղ ծանր, մահվան շեմին գտնվողներին կընդունեն:

ՀՀ քաղաքացին, որը 15 տարի է մշտական բնակություն է հաստատել Արցախում, արդեն մեկ շաբաթ է գտնվում է ծանր վիճակում, չի կարողանում նստել, կանգնել, քայլել, սուր ցավերի մեջ է: Վիճակը գնալով վատթարանում է: Հետևաբար, նաև մեքենա չի կարող նստել, որ տեղափոխվի: Շտապ օգնության ծառայակիցներն էլ գալիս ցավազրկում են ընդամենը ու գնում: Հիմա ի՞նչ անեն: Հիվանդանոցային հետազոտություններ և բուժում է անհրաժեշտ:

Բարեկամներից ոչ ոքի չեն թույլատրում Հայաստանից գնան Արցախ: Ամուսինները մնացել են մենակ: Կամ տեղական բժշկական հաստատությունները թող համապատասխան օգնություն ցուցաբերեն, կամ էլ շտապ օգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերը:

Տպել
706 դիտում

Կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել, 6 մահ, երկուսը՝ այլ պատճառներով. ընդհանուր թիվը մոտենում է 10 հազարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին. քննարկվել են ընդհանուր մոտեցումները

ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար)

Հրդեհ Էջմիածին քաղաքի մթերային խանութներից մեկում․ տուժածներ չկան

Հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարեւանները, տան տիրոջը՝ փրկարարները (լուսանկարներ)

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)