Առերեւույթ խախտումներով իրականացված գնահատման արդյունքում պետական գույքն օտարվել է շուկայական 146.3 մլն դրամ պակաս գնով

14/04/2020 schedule18:30

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումանսիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ հերթական պետական սեփականություն հանդիսացած գույքի մասնավորեցման վերաբերալ փաստաթղթերը, որի արդյունքում ի հայտ են բերվել առանձնապես խոշոր չափերով կոռուպցիոն հանցավոր դրոևորումների առերևույթ հատկանիշներ:

Մասնավորապես,  պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից 2016թ. դեկտեմբերի 1-ին կազմված եզրակացությամբ գնահատվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված՝ սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դ. Անհաղթ փողոց, թիվ 23/6 հասցեում գտնվող 1455.5 քմ մակերեսով հասարակական շինության և 3922.64 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը, որը կազմել է 119.7 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և նշված ՍՊԸ-ի միջև ծառայությունների մատուցման այս գործընթացը,  «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:

Իրականացված գնահատման արդյունքում ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է վերոնշյալ գույքը մրցույթով օտարել:

2017թ. մարտի 20-ին կայացած մրցույթի արդյունքներով, ըստ կազմված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրի, այդ հասցեում գտնվող գույքը՝ հասարակական շինությունը և հողամասը, օտարվել է 88.7 մլն դրամով:

Սակայն 2020թ. փետրվարի 14-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ գույքի հավանական շուկայական արժեքը 2016թ. դեկտեմբերի դրությամբ կարող էր կազմել շուրջ 235 մլն. դրամ կամ նախկինում գնահատված արժեքից գրեթե 2 անգամ ավելի։

Այսպիսով, վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց առերևույթ ապօրինի գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող նշված հասարակական շինությունը և հողամասը օտարվել է հավանական շուկայական արժեքից 146.3մլն դրամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Ընդ որում պարզվել է, որ պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների, գնահատման աշխատանքների իրականացման ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին հատկացվում է դրամաշնորհ: Նման պայմաններում անշարժ գույքի գնահատման պատվիրակումը ՍՊԸ-ին և նրա կողմից գնահատման իրականցումը ի սկզբանե իրականացվել է ոչ իրավաչափ ընթացակարգով:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության ենթադրյալ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Տպել
1561 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս