ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 92 միլիոն եվրո աջակցություն․ Սիմոնյան

ԵՄ-ն Հայաստանի Հանրապետությանն այս պահին ընդհանուր առմամբ կհատկացնի 92 մլն եվրո աջակցություն: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Աջակցությունը կուղղվի մի շարք ոլորտների, մասնավորապես՝ առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին եւ փոքր ու միջին ձեռնարկատիրություններին: Աջակցության չափը դեռ քննարկման փուլում է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ աջակցությունը տրամադրվելու է բոլոր այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն:

Խոսելով սահմանափակումների մեջ գտնվող տնտեսվարողների աշխատանքի ացնելու մասին՝ Սիմոնյանն ասաց. «Այս պահին իրականացվում են աշխատանքներ, եւ կախված իրավիճակից՝ կարող է թույլատրվել նաեւ մի շարք այլ տնտեսական գործունեության տեսակների գործունեություն եւս: Քննարկվում է տեքստիլ արտադրության աշխատանքները վերսկսելու հարցը եւ հնարավոր է, որ շուտով կաշխատեն նաեւ դրանք»:

Նա նշեց, որ երկուշաբթի օրվանից սկսել են աշխատել ծխախոտային տեսակների արտադրությունը, շինարարությունը՝ գրեթե ամբողջությամբ, բացառությամբ շինարարական ավարտական աշխատանքների: Վերսկսվել է նոր շինանյութերի արտադրությունը, սակայն որոշակի սահմանափակումներով: Արդեն թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը:

Փոխնախարարն ընդգծեց՝ գործունեության այն տեսակները, որոնք իրար հետ փոխկապակցված են, փուլային կերպով են ստանալու գործունեությունը սկսելու թույլտվություն: Շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթվա սկզբին այս շրջանակը գուցե մեծանա՝ կախված Առողջապահության նախարարության փոխանցած տվյալներից:

Տպել
379 դիտում

Հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարեւանները, տան տիրոջը՝ փրկարարները (լուսանկարներ)

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից