«Հիմար-հիմար արտահայտություններ, թե իբր հարսանիքներին միլիոններ ենք տալիս». Հարությունյանը դատի է տալու Արմեն Աղայանի՞ն

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Դատախազություն է դիմելու մի քաղաքացու դեմ, որը «հիմար-հիմար արտահայտություններ է արել».

«Որեւէ խնդիր որեւէ քաղաքական գործչի եւ մարդու հետ մենք չունենք: Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ: Ընդհուպ նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, պատրաստվում էի դիմել Դատախազություն, դատարան, բայց մտափոխվել եմ եւ հենց այդ համախմբվածությունից ելնելով՝ հետ եմ կանչել, բացի մի հայտարարությունից, որ արել է ոչ Արցախի քաղաքացի: Անունն էլ չեմ ուզում տալ, հիմար-հիմար արտահայտություններ, բառի բուն իմաստով՝ իբր թաղումներին միլիոններ ենք տալիս, հարսանիքներին միլիոններ ենք տալիս: Չեմ ուզում իր լեզվով խոսել, բայց այդ մարդու գնահատականը տալու համար մի փոքր ռեպորտաժ կլինի՝ ով է նա. կարող է ունեցել է լավ փորձ, բայց պետք է ապրել պարկեշտ մինչեւ կյանքի վերջ»,- ընդգծեց նա: 

Խոսքը հավանաբար «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Աղայանի մասին է: Ապրիլի 2-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Աղայանը հայտարարել է.

«Արայիկ Հարությունյանը գնել է 49% ձայն։ Վերջին մեկ տոկոսի համար չգիտեմ՝ փողը չի բավականացրե՞լ, թե՞ ժլատություն է արել, կամ էլ իր տեղական բաժանողներն են մի քիչ գրպանել։ Համեմատաբար լավ արդյունք արձանագրել են մյուս փողոտ մասնակիցները։ Դա հատկապես լավ արտացոլված է խորհրդարանականի արդյունքներում։ Երբ ես Արցախում էի նախընտրական շրջանից առաջ, մարդիկ ծաղրում էին, որ Արայիկի մարդիկ շրջում էին երկրամասով մեկ, որտեղ հարսանիք կամ թաղում էին հայտնաբերում, անմիջապես Արայիկին կանչում էին՝ «պատահաբար» կողքով անցնելու, նորապսակներին նվեր տալու կամ սգացողների ծախսերը իր վրա վերցնելու։ Իհարկե, բացառապես «բարեգործության» շրջանակներում»։

Տպել
2578 դիտում

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

Հասարակության «լրջության կորագիծը»

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)