Դու ո՞վ ես․ ԱԺ նախագահը Էդմոն Մարուքյանին նկատողություն հայտարարեց՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց 34 կողմ, 79 դեմ ձայներով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վարման կարգի վերաբերյալ շեշտեց, որ նախագիծը բավականին երկար քննարկվել է հանձնաժողովում, սկզբում տրվել է դրական եզրակացություն, այնուհետեւ, ինչպես նշեց պատգամավորը, ԼՀԿ խմբացկությունը չցանկացավ ընդունել որեւէ առաջարկ, եւ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։ «Ցավալի է, որովհետեւ կարեւոր նախագիծ էր»,- ասաց Վարդանյանը։

Քվեարկությունից հետո դահլիճում վիճաբանություն սկսվեց։ Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վարման կարգի վերաբերյալ ելույթ էր ունենում, Էդմոն Մարուքյանը բղավեց՝ դու ո՞վ ես։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց՝ ասելով, որ պետք է հարգալից խոսել իրար հետ՝ ի՞նչ է նշանակում՝ դու ո՞վ ես։ Մարուքյանն էլ ի պատասխան՝ կրկին տեղից բարձրաձայնեց՝ ասելով՝ հենց էդ ա նշանակում։ «Ո՞նց կարա էդ նշանակի»,- նկատեց Միրոզյանը, ապա Մարուքյանին նախազգուշացում հայտարարեց՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար։

Տպել
1646 դիտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Ռոբերտ Քոչարյանի՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը ԲԿ-ում մնալու որոշումը կարող է բողոքարկվել․ Արթուր Դավթյան

«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստների գողացված արձանները չեն գտնվել

Կալանավորվել է Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալված անչափահասը

Չեմ ուզում գնալ հիվանդանոցից. Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

2019 թվականին Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 18,5%-ով․ Արթուր Դավթյան

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ

Գյումրիում շների հարձակման հետևանքով Երևան տեղափոխված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը

Թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր քրեակատարողական ծառայողների կողմից

14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Պատերազմներից, սովից, բռնությունից տառապող յուրաքանչյուր երեխա մեր՝ մեծերիս, պարտությունն ու ամոթն է. Աննա Հակոբյան

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Միջազգային 20 կինոփառատոններ հասանելի են մեկ հարթակում տասն օր բոլորի համար անվճար

Բարոյական եւ հոգեբանական փլատակների մի՛ վերածվեք. Աննա Հակոբյանը՝ իրենց ընտանիքի վարակման փաստը շահարկողներին

Ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան

Արցախի նախագահի հաստատմամբ Մարտակերտի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեություն

Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների եւ ՊԵԿ նախագահի նշանակման մասին