Ընդհանուր իրավասության դատարանի էրեբունու նստավայրի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել:

Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից՝ նշելով, որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Մասնավորապես տվյալ աշխատակիցն ինքն է հեռախոսազանգով տեղեկացրել, որ իր ընտանիքի անդամի մոտ թեստը դրական արդյունք է տվել և ինքն աշխատանքի չի ներկայանալու՝ ընտանիքով ինքնամեկուսացվել են:

ԲԴԽ-ից տեղեկացնում են նաև՝ աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ, և օպերատիվ կերպով կազմակերպվել են համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Դրանց շրջանակներում այսօր կանխարգելիչ նկատառումներով թեստավորման կենթարկվի Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:

«Թեև մարտ ամսի վերջին տեղեկացրել էինք, որ երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև ՀՀ դատարանների աշխատակիցներին հնարավոր վարակումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով իրականացվել են Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի, Վճռաբեկ, Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Վարչական դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի, անպես էլ մարզային դատարանների նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները, նշենք, որ այնուամենայնիվ, Էրեբունի նստավայրում կրկին իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ, և դրանք իրականացվելու են նաև Դատական իշխանության մյուս բոլոր վարչական շենքերում ևս:

Հիշեցնեք նաև, որ ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացրել և հանձնարարականներ տվել Դատական դեպարտամենտին, դատարանների աշխատակազմերին, դատական կարգադրիչների ծառայությանը, և կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում իրականացվող տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում և Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջում»,- ասվում է ԲԴԽ հայտարարության մեջ:

Տպել
976 դիտում

Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան

Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար

Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)

9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը

Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում

7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում

Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում

Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ

Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները

Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ

Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող

Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը

Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում

Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք

Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով

Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է

Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար

Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»

Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր

Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի

Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով

Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ

Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված

ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն

Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան

Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է

Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել