ԱՀԿ-ն ժամանակին չի զգուշացրել աշխարհին վտանգի մասին. Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 14-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, քանի որ, ըստ նրա, կազմակերպությունը ժամանակին չի տրամադրել պատշաճ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին եւ համապատասխան կերպով չի իրազեկել մարդկությանը համաճարակի վտանգավորության մասին:

Fox News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնաբանել է Նահանգների որոշումը՝ նշելով.

«Մեզ պետք են բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեզ պետք է թափանցիկություն: Պետք է, որ ԱՀԿ-ն կատարի իր գործառույթները, որպեսզի աշխարհը ճիշտ եւ ժամանակին ստանա իր համար կարեւոր տեղեկատվություն, թե ինչ է կատարվում առողջապահության գլոբալ համակարգում: Այս պարագայում COVID-19-ի իրավիճակով պայմանավորված՝ ԱՀԿ-ն չի կատարել իր գործառույթները»:

Նշենք, որ Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում արդեն կորոնավիրուսով վարակման 608 հազար դեպք է գրանցվել, մահացել է 26 հազար մարդ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվն արդեն հատել է 2 միլիոնի սահմանը, մահացել է ավելի քան 117 հազար մարդ:

Տպել
680 դիտում

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

Հասարակության «լրջության կորագիծը»

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)