Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը հեղափոխական ամբիոնից իմ տված խոստումն է, որն արել եմ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն անդրադարձավ պետական համակարգում աշխատողների պարգեւավճարների եւ աշխատավարձերի թեմային։ Նա խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել սեփական դիրքորոշումը, քանի որ հանրության շրջանում սա բավականին քննարկվող թեմա է։

«Ես մի գաղտնիք բացեմ. դուք երեկ ինձ զգուշացրել էիք, որ այս թեմայով հարց եք տալու, ես պատրաստվել եմ։ Վերջին քննարկումներից ես հասկացա, որ թյուրըմբռնում ունեմ այս թեմայի հետ կապված։ Նախկինում ինձ թվում էր, որ խոսքը միայն բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, բայց հիմա հասկանում եմ, որ ընդհանրապես պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման թեմայի մասին է։ Ես հիմա ձայնագրություն կօգտագործեմ՝ պատասխանելու, որ պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը Հանրապետության հրապարակի հեղափոխական ամբիոնից իմ տված խոստումն է, որը տրվել է ժողովրդի աչքի առաջ։ Դա պարտավորություն է, որը ես ստանձնել եմ Հայաստանի ժողովրդի առաջ։ Որպեսզի կասկած չլինի, ես հիմա կդնեմ այդ ձայնագրությունը»,- ասաց վարչապետը, այնուհետեւ միացրեց հեղափոխության ժամանակ արված տեսաձայնագրությունից մի հատված, որտեղ հայտարարել է․ «Պետական աշխատողների եւ ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որ նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում․․․»։ Այնեւհետեւ Փաշինյանը նկատեց, որ այս հայտարարությունն արել է 2018 թվականի ապրիլի 19-ին, որից հետո էլ ժողովուրդը պարտադրել է, որ իրեն ընտրեն վարչապետ։

«Ես հիմա տեսնում եմ, որ քննարկում կա, թե ինչու եմ պետական համակարգի աշխատողների աշխատավարձը բարձրացրել, կներեք, դա անընդունելի է։ Խոստացել եմ, ժողովուրդը հաստատել է խոստումը, եւ բարձրացրել ենք»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այստեղ հետ ճանապարհ չկա, սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է, որն էլի լեգիտիմ է։ «Ժողովուրդը ցանկացած պահի կարող է անել նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի հին բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում եւ լափում էին պետական համակարգը»,- նկատեց վարչապետը։ Նրա համոզմամբ՝ այսօր բարձրաստիճան պաշտոնյան, որը 24 ժամ պայքարում է ինչ-որ բանի դեմ, պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա եւ դրա համար պետք է հնարավորություն ունենա շատ-քիչ կտրված լինել ամենօրյա մանր կենցաղային բաներից։ «Եվ ընդհանրապես, պետական ծառայության պրեստիժը պետք է բարձրացվի, եւ սա իմ սկզբունքային դիրքորոշումն է, եւ ՀՀ քաղաքացիներն ունեն այս քաղաքականությունը կտրելու հնարավորություն։ Թող ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»,- ասաց Փաշինյանը։ Այնուհետեւ պատգամավորներից մեկը տեղից բարձրաձայնեց՝ բա, որ մարդիկ լո՞ւրջ ընդունեն, ինչից հետո էլ Փաշինյանը պատասխանեց՝ լուրջ կընդունեն, թող լուրջ ընդունեն, դա լեգիտիմ իրավունք է։

Տպել
4818 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան