Այսօր ՀՀ ոստիկանության 102-ամյակն է

16/04/2020 schedule11:33

Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է` 102-ամյակը: Արդեն 102 տարի հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման առաջին գծում կանգնած իրավապահ կառույցի մասնագիտական տոնն է:

Այս կապակցությամբ կառավարության նիստում այսօր շնորհավորական խոսք է ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այդ մասին գրելով նաեւ ֆեյսբուքյան իր էջում:

Հայաստանում ոստիկանությունը, որպես պետական կառույց, իր գործունեությունն սկսել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից ի վեր՝ 1918-ից: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920 թվականի դեկտեմբերի 12-ին, հանրապետության հեղկոմի որոշմամբ ստեղծված Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմում սկսել է իր գործունեությունը ծավալել միլիցիան: Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի հրամանագրով ձևավորվել են Ներքին գործերի նախարարության զորքերը: 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, իսկ ապրիլի 16-ը հայտարարվել է ոստիկանության օր: 2002 թվականի հունիսի 30-ին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը 2003 թվականի հունվարի 1-ից վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության: 

Տպել
274 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ