ԿԲ նախագահ ընտրվելուց հետո պետք է քաղաքականությունից կտրվեք եւ հարկ եղած դեպքում նույնիսկ ընդդիմանաք․ Բաբկեն Թունյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահի ընտրության ժամանակ ասաց, որ թեկնածու Մարտին Գալստյանին նոր չէ, որ ճանաչում է։ Նա կարծում էր, թե կլինեն մարդիկ, որոնք թեկնածուի հարցով դեռեւս անորոշության մեջ կլինեն, եւ պատրաստվում էր իր խոսքով ցրել անորոշությունը, բայց հայտնեց, որ դրա կարիքը չկա։ «38 հարցերի ու հնչած պատասխանների փաստն արդեն ինքնին ամենախոսուն վկայությունն է, որ կատարել ենք շատ լավ ընտրություն»,- ասաց Թունյանը։

Ըստ նրա՝ Գալստյանի արտահայտությունները՝ առաջիկա շոկերի հետ կապված, խոսում են այն մասին, որ թեկնածուն պատրաստ է այս դժվարին՝ հետկորոնավիրուսիային իրավիճակում ստանձնել բավականին բարձր պատասխանատվություն։

Թունյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ սպասումներ էին փորձում ձեւավորել, որ մեզ մոտ կարող է փոխարժեքը փլուզվել, բայց, ինչպես նա շեշտեց, այդ առումով նույնպես ամեն ինչ վերահսկողության տակ է, եւ այստեղ նաեւ ԿԲ-ի դերը շատ մեծ է։

«Իհարկե, բացթողումներ եղել են, եւ դա անխուսափելի է, բայց միայն չաշխատող կառույցը կամ մարդը կարող է ապահովագրված լինել բացթողումներից»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով՝ ամենակարեւորը, որ ընտրվի այն մարդը, որը կարող է այդ ֆինանսական կայացած ինստիտուտը ոչ միայն պահել, այլ նաեւ առաջ տանել։

«Հիմա չնայած մենք ընտրում ենք ԿԲ-ի նախագահ, եւ այս պրոցեսը քաղաքական է, բայց մենք ընտրելու ենք ապաքաղաքական կառույցի ղեկավար, եւ ընտրության փաստից հետո, պարո՛ն Գալստյան, դուք արդեն քաղաքականությունից պետք է կտրվեք եւ հարկ եղած դեպքում նույնիսկ պետք է ընդդիմանաք քաղաքական շահերին»,- ասաց Թունյանը՝ պարզաբանելով, որ Գալստյանի տված ամենամեծ օգուտը պայմանավորված է լինելու պրոֆեսիոնալիզմով եւ անկախությամբ։

Տպել
618 դիտում

Ավտոմեքենաների պետհամարանիշներ են գողանում, հետո զանգահարում ու գումար պահանջում․ պատգամավորը՝ դատախազին

Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ մաղթել շուտափույթ ապաքինում

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել երեխաների պաշտպանության օրը

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և կաշառք ստանալու համար

«Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ

Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում (տեսանյութ)

Սկսվել է երաժշտական միջոցառումը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար. Աննա Հակոբյանը չի մասնակցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Ռոբերտ Քոչարյանի՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը ԲԿ-ում մնալու որոշումը կարող է բողոքարկվել․ Արթուր Դավթյան

«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստների գողացված արձանները չեն գտնվել

Կալանավորվել է Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալված անչափահասը

Չեմ ուզում գնալ հիվանդանոցից. Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

2019 թվականին Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 18,5%-ով․ Արթուր Դավթյան

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ

Գյումրիում շների հարձակման հետևանքով Երևան տեղափոխված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը

Թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր քրեակատարողական ծառայողների կողմից

14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք