Մշտադիտարկում է իրականացվել 487 կազմակերպությունում, ժամանակավորապես դադարեցվել է 55-ի գործունեությունը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արդեն մի քանի օր է, որ մշտադիտարկումներ է անում շինարարական կազմակերպություններում. այս մասին այսօր ասուլիսին ասաց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը:

«Կարող է թվալ, թե վարակի կանխարգելման համար սահմանված կանոնների մի մասը վերաբերելի չէ որոշ կազմակերպությունների, սակայն պրակտիկ աշխատանքում պարզվում է, որ այս կանոնների յուրաքանչյուր էլեմենտը որոշակի նպատակ ունի եւ կարեւոր է: Դրանցից յուրաքանչյուրն էական է: Օրինակ՝ կարող է թվալ, որ շինարարական հրապարակը բացօթյա է, բայց բացօթյա շինարարական հրապարակում կա նաեւ աշխատողների հանգստի ժամ, եւ այդ հանգստի ժամն օգտագործում են հանգստի կամ սնվելու համար: Դա ուղեկցվում է սանիտարահիգիենիկ կառույցներից կամ ծորակներից օգտվելով: Դրանց առկայությունից բխում է, թե կուտակումներից խուսափելը որքանով է հնարավոր»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց հանգստի պահին շինարարները սովորաբար առանց դիմակների են լինում:

Աշոտ Հարությունյանը նշեց, որ շինարարական կազմակերպություններն ունեն նորմատիվ՝ սաղավարտների, արտահագուստի տրամադրում, մեքենաների սարքինության ապահովում: «Գործատուները պիտի պահեն ոչ միայն պարետի կանոնները, այլեւ՝ իրենց շինարարական նորմերը: Այս օրերին շատ կարեւոր է նաեւ դժբախտ դեպքերի կանխարգելումը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կանոնները կիրառելի են բոլոր կազմակերպությունների համար, եւ դրանք պետք է պահպանել բոլոր պարագաներում:

Անդրադառնալով մշտադիտարկումների ընթացակարգին՝ նա նշեց, որ պարետի՝ վարակի տարածման կանխարգելման կանոնների հրապարակումից ի վեր՝ տեսչական մարմինն սկսել է մշտադիտարկումներ անցկացնել գործունեության իրավունք ունեցող բոլոր սուբյեկտների մոտ: Նրանց այցելելուց առաջ, ըստ Հարությունյանի, նրանք իրազկվել են պարետի սահմանած գործունեության կանոնների վերաբերյալ: 487 կազմակերպություններում եւ դրանց մասնաճյուղերում իրականացվել են մշտադիտարկումներ, կազմվել են հաշվետվություններ: 55 կազմակերպությունների կամ մասնաճյուղերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

«Օրինակ՝ առեւտրի վայրերում արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են հաճախորդների հետ շփումներ ունեցող կազմակերպությունների աշխատակիցների դիմակներ չկրելուն, տնային եւ սանիտարական հագուստի կամ արտահագուստի համար առանձին պահարաններ չունենալուն, անհրաժեշտ ծորակների քանակ, փակվող աղբամաններ չունենալուն, այսինքն՝ հիմնական կանոնները, որ ուղղված են վարակի տարածման կանխարգելմանը, տարբեր չափերով խախտվում են»,- ասաց նա՝ հավելելով, որ կան կազմակերպություններ, որտեղ խախտումներ չեն եղել:

Ըստ ընթացակարգի՝ տեսչական մարմնի՝ խախտումների հայտնաբերումից հետո տնտեսվարողի գործունեությունը կարող է դադարեցվել պարետի համապատասխան որոշմամբ: Այդ որոշումը ստանալուց, եւ դրա մասին տնտեսվարողին իրազեկելու պահից սկսած՝ դադարեցումն ուժի մեջ է մտնում: «Մենք իրազեկում ենք համապատասխան հրամանի վերաբերյալ, փակվում է վայրը, եւ այդ ժամանակը պիտի օգտագործվի խախտումները վերացնելու համար»,- ասաց Աշոտ Հարությունյանը:

Սակայն, նրա խոսքով, մշտադտարկումները տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու խնդիր չունեն. «Դրանք կրում են ոչ միայն վերահսկողական, այլեւ խորհրդատվական բնույթը: Մենք խախտումների վերաբերյալ դիտարկումներ ենք անում՝ ինչ պետք է անի, ինչպես պետք է անի»,- ասաց նա:

Աշոտ Հարությունյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածման կարնխարգելման համար պարետի որոշմամբ գործատուները պարտավոր են.

Ապահովել ձեռքերի կանոնավոր եւ մանրակրկիտ լվացման պայմաններ աշխատողների համար,

Ապահովել աշխատավայրում ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների եւ ձեռնոցների առկայությունը,

Ապահովել դիմակների կրումն այն աշխատողների, որոնք անմիջական շփում ունեն հաճախորդների հետ,

Ապահովել յուրաքանչյուր տաս աշխատողի հաշվարկով մեկ ծորակի առկայություն,

Փակվող աղբամաններ,

Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունն օրը երկու անգամ չափելու հնարավորություն՝ գրանցելով տվյալները գրանցամատյանում,

Ախտահանման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-70 տոկոս սպիրտ պարունակող ախտահանիչներ օրը երկու անգամ՝ բոլոր մակերեւույթները ախտահանելու համար,

Ապահովել աշխատակիցների միմյանցից առնվազն 2մ հեռավորությունը,

Անձնական, դրսի եւ տնային, աշխատանքային հագուստի համար ապահովել արտահագուստի, սանիտարական հագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ,

Հնարավորինս սահմանափակել ներգնա եւ արտագնա գործուղումները,

Հարգելի համարել սուր-շնչառական վարակների բնորոշ ախտանշաններով աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել նրանց մուտքն աշխատավայր, իսկ եթե ախտանիշներն ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում, անհապաղ հայտնել Առողջապահության նախարարություն,

Վիրուսով աշխատակից հայտնաբերելու դեպքում անհապաղ առանձնացնել վարակակիր աշխատակցի հետ շփում ունեցածների շրջանակն ու նրանց մասին տեղեկացնել Առողջապահության նախարարությանը,

Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ առանձնացված են նաեւ կանոններ առավել խոցելի խմբի աշխատողների համար. 60 տարեկանից բարձր, շաքարային դիաբետ, սրտանոթային շնչառական հիվանդություններ, քրոնիկ հիվանդություններ ունցող անձանց համար, հիվանդների եւ երեխա խնամող աշխատակիցների համար գործատուն պիտի սահմանի աշխատանքային ճկուն գրաֆիկներ, աշխատավայրում հիվանդության կասկածի վերաբերյալ, վարակին ոչ բնորոշ ախտանշների վերաբերյալ հրահանգի աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, լքի աշխատավայրը:

Տպել
1228 դիտում

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին