Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ (լուսանկար, տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի, հարգանք՝ սեփական պետության, պետականության, կարգուկանոնի հանդեպ,-նշել է նախագահը:- Հետևաբար, ձեր աշխատանքն այդքան էլ պարզ չէ. այն ներառում է և՛ խստությունը կարգուկանոնի ու օրենքի նկատմամբ, և,՛ միաժամանակ, բարձրագույն մարդկային արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունը, ուշադրությունը, որովհետև շատ հաճախ դուք առաջինն ենք լինում այն վայրերում, որտեղ մարդիկ ոչ թե օրենք են խախտել, այլ ընդհակառակը՝ օգնության կարիք ունեն։ Հույս ունեմ, ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանության բոլոր աշխատակիցները պատվով են կատարում իրենց վրա դրված մեծ պարտականությունը»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ համավարակով պայմանավորված այս դժվար օրերին ոստիկանները կրկին առաջնագծում են: «Բոլորս էլ գիտենք՝ համավարակի բժշկական, առողջապահական լուծումը դեռ չկա, չկան պատվաստանյութեր, որոնք կօգնեն քաղաքացիներին, ուստի պայքարի ձևը մնում է սոցիալական հեռավորություն պահելը: Կարևոր է, որ մեր հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի լինի կարգապահ, կազմակերպված և պատասխանատու,-ընդգծել է նախագահը:- Ձեր գործընկերներից շատերն այս պայքարի առաջնագծում են։ Տեղյակ եմ, որ ձեր և մեր գործընկերներից մի քանիսն իրենց պարտականությունները կատարելիս վարակվել են կորոնավիրուսով։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ կողմից նրանց բոլորին առողջություն մաղթեք և ասեք, որ շատ բարձր ենք գնահատում նրանցից յուրաքանչյուրի նվիրվածությունը և իրենց պարտականությունները պատվով կատարելը: Նրանք իրենց կյանքը, առողջությունը վտանգել են քաղաքացիներին հիշեցնելու համար, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը կարգապահությունն է»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը՝ նշելով, որ ոստիկանության գործունեությունը լայն ընդգրկում ունի՝ սկսած օրենքի կիրառումից վերջացրած հասարակական կարգի պահպանությամբ և քաղաքացու նկատմամբ ուշադրությամբ. «Այսօր ունենք և, հույս ունեմ, ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ մեր քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք և ոստիկանի կերպարի մեջ տեսնելու է ոչ միայն օրենքի պաշտպանին, այլ նաև այն անձին կամ անձանց, որոնք նրան աջակից են լինելու դժվարության պահին»:

Նախագահ Սարգսյանը բոլորին մաղթել է առողջություն և բարի ծառայություն. «Դուք բոլորդ ունեք ամուր բազուկ, որը պաշտպանում է օրենքն ու օրինականությունը, մեր քաղաքացիներին ու նրանց իրավունքները, և որևէ հակասություն չկա, որ այդ համազգեստ կրող ամուր բազուկն ունենա սիրող ու գնահատող, մարդկային սիրտ, առողջ տրամաբանություն ու սառը դատողություն: Այս բոլոր հատկանիշներն են, որ ստեղծում են այն ոստիկանին, որին արժանի է մեր ժողովուրդը, և որին դուք եք արժանի: Ձեր համազգեստը մեծ իմաստ ունի»:

Նախագահն իր բարեմաղթանքներն է փոխանցել նաև ոստիկանության բոլոր աշխատակիցների ընտանիքներին՝ նշելով, որ նրանց համար նույնպես այս օրերին հեշտ չէ: Այս մասին տեղեկացնում ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի, մաղթանքների ու գնահատանքի համար: «Ցանկանում եմ բոլոր աշխատակիցների, ոստիկանության կրտսեր, միջին, ավագ ծառայողների անունից շնորհակալությունս հայտնել մեր աշխատանքը գնահատելու և հոգածության համար»,-նշել է ոստիկանության ղեկավարը:

Նա Հանրապետության նախագահին հավաստիացրել է, որ հատկապես համավարակի օրերին ոստիկանության ողջ անձնակազմը պատշաճ կերպով և բարձր պատասխանատվությամբ է իրականացնում ծառայությունն օրենքին և ժողովրդին: «Այս համավարակի օրերին ոստիկանության հատկապես կրտսեր խմբի ծառայողները մեզ համար բացահայտեցին դաստիարակված, քաղաքակիրթ ոստիկանի կերպարը: Մենք շնորհակալության խոսքեր ենք ստանում նրանց պահվածքի համար: Եվ սա դառնալու է աշխատաոճ բոլորի համար»,-ավելացրել է ոստիկանության պետը:

 

Տպել
995 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը