Դիմակներով եւ այլ անհատական պաշտպանության միջոցներով աշխատողներին պարտավոր է ապահովել գործատուն

Տնտեսական գործունեության այն ոլորտները, որոնց գործունեությունը կթույլատրվի առաջիկայում, եւս կլինեն Առողջապահական եւ աշխատանքի տեսչության մշտադիտարկման առանցքում. այս մասին այսօր ասուլիսին հայտնեց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պարետատան սահմանած նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված կանոնների մասին տնտեսվարողներին ուղարկվել է էլեկտրոնային ավելի քան 400 նամակ, կատարվում են նաեւ ամենօրյա իրազեկումներ, տնտեսվարողներին ներկայացվում են մշակված ուղեցույցներ, դրանք տրամադրվում են նրանց: «Նաեւ Տեսչական մարմինը դիմել է Պետեկամուտների կոմիտեին, որ մեզ տրամադրվի թույլատրված գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների էլեկտրոնային հասցեները, որպեսզի իրազեկումն ամբողջական իրականացնենք»,- ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ այսուհետ ոչ միայն ուշադիր են լինելու պարետի՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար սահմանած կանոնների պահպանմանը, այլեւ նորմատիվ իրավական կետերով սահմանված բոլոր պահանջների պահպանմանը:

Ինչպես պիտի պատասխանատվության ենթարկվեն աշխատողներին հարկադիր պարապուրդի ուղարկած տնտեսվարողները հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. «Քննարկվում է նախագիծ, համաձայն որի՝ Տեսչական մարմինը կսահմանի վերահսկողական լիազորություններ աշխատանքային իրավունքի այդ բնագավառի հարցերի վերաբերյալ: Այս պահին Աշխատանքի տեսչական մարմինն այդ ոլորտում վերահսկողական լիազորություններ չունի»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կառավարությունը նախատեսում է միջոցներ հատկացնել աշխատողներին դիմակներով եւ այլ անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու համար՝ Հարությունյանն ասաց. «Օրենսդրությամբ սահմանված է, որ աշխատողների առողջության պահպանման համար նախատեսված բոլոր միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, նաեւ գործատուն պարտավոր է ուսուցանել՝ ինչպես կրել կամ օգտագործել դրանք եւ հետեւել, որ այդ նորմերը պահպանվեն: Միեւնույն ժամանակ ես պիտի հորդորեմ աշխատողներին, որ ճիշտ կիրառեն այդ միջոցները»,- ասաց նա:

Նշվեց նաեւ, որ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ նկատելու դեպքում քաղաքացիները կարող են դրա մասին ահազանգել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին՝ թեժ գծի 8107 հեռախոսահամարով:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր կորոնավիրուսով վարակված աշխատակիցները, Հարությունյանի խոսքով, երկուսն են. նախկինում մեկուսացված եւ ինքնամեկուսացված 31 աշխատակիցների թեստերը եղել են բացասական, նրանցից որեւէ մեկի մոտ վարակը չի հաստատվել, վարակված երկու աշխատակիցի վիճակն էլ գնահատվում է նորմալ, հիվանդության ընթացքը թեթեւ է:

Տպել
586 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են