ԱԻՆ 5 աշխատակից կորոնավիրուսով է վարակվել․ փոխնախարար

ԱԻՆ 130 փրկարար այս պահին համատեղ շրջիկ ծառայություն է իրականացնում ոստիկանության հետ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«ԱԻՆ փրկարար ծառայության 25 ծառայակից գործուղվել են կառավարություն՝ թեժ գծի զանգերին պատասխանելու համար։ ԱԻՆ բուժվարչության 14 ծառայողներ գործուղվել են՝ Առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու համար։ Աշխատանքները շարունակվում են»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ողջ հանրապետությունում ԱԻՆ-ն իրականացում է վարակազերծման աշխատանքներ հանրային տարածքներում։

«Մինչ այս պահը կատարվել է 7376 վարակազերծման աշխատանքներ։ Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ վարակված ունենք նաեւ մեր համակարգում, իսկ մեր համակարգում վարակի տարածման վտանգներն է՛լ ավելի մեծ են, քանզի մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր ու այս պահին արդեն պլանավորում ենք, թե ինչպես պետք է վերաբաշխել ուժերը՝ վարակի տարածման ու նաեւ արտակարգ դեպքերի քանակի մեծացմանը զուգահեռ»,- ասաց Հարությունյանը։

Ի զարմանս փոխնախարարի՝ նախորդ տարվա համեմատ այս տարի կա արտակարգ դեպքերի թվի աճ. «2019-ի առաջին եռամսյակի համեմատ 2020-ի առաջին եռամսյակում արդեն ունենք 3621 արտակարգ դեպք, ինչը 150-ով ավելի է 2019-ի առաջին եռամսյակից։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը ԱԻՆ ողջ համակարգում ունեցել են կորոնավիրուսով վարակվածների 5 դեպք, որից 3-ն այս պահին գտնվում են բուժման ընթացքի մեջ, 2-ը ապաքինվել են. «Բոլոր վարակվածների հետ կոնտակտավոր ծառայակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ, ունենք 42 մեկուսացված»։

Տպել
940 դիտում

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները

Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ ունենանք, 2019-ին 41 տոկոս ունեինք. վարչապետ

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը նկարահանեք եւ ուղարկեք իմ ֆեյսբուքյան էջին. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտից կփակվի 72 ժամով. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Երկրում դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված այսօր, խնդիրը դե ֆակտոյի մեջ է. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տեղափոխվում են գերբեռնված ավտոբուսով. վարչապետը լուսանկար է հրապարակել

Sputnik-ի պրոդյուսերից բացի, ԱՄՆ-ում տուժել են այլ ԶԼՄ-ների աշխատակիցներ. նահանգապետը ներողություն է խնդրել (տեսանյութ)

Դեպի ԵՄ երկրներ թռիչքների արգելքը չի վերաբերում միջազգային ավիաընկերություններին. քաղավիացիայի կոմիտեի արձագանքը

Իրավապահների վրա առանձնակի պատասխանատվություն է դրված. սահմանված կանոնների խախտումներին կլինի կոշտ ու չոր վերաբերմունք

Հայկական ավիացիայի մուտքը Եվրոպական Միության օդային տարածք արգելվեց. Հայաստանն այդպիսի 16 երկրներից մեկն է

Արարատ Միրզոյանը եւ իր ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, պատասխանները բացասական են

Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Մարտի համեմատությամբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ապրիլին աճել են 3, մայիսին՝ 13 անգամ. ՀՎԿԱԿ տնօրեն

12 մարզադաշտերը, որոնք 10 օրից պետք է սկսեին ընդունել Եվրո 2020-ի խաղերը, եթե չլիներ կորոնավիրուսը

Կայացվել է 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում