Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ոստիկանություն

Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ սպանության հատկանիշներով։ Ճամբարակի քրեական հետախույզների՝ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացել են մարզային ոստիկանության գործընկերները։

Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք էր պատճառել  Շողակաթ համայնքի բնակիչ 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։ 

Տպել
660 դիտում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

«Հին օրերի երգը» ֆիլմի պես լիներ՝ ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք՝ վերջացա՜վ․ Վերելք ներկայացումը էլ չի հետաձգվի

«Ֆոնսեկայի երեք տենորները». Մխիթարյանի ու թիմակիցների գերազանց խաղը՝ իտալական պարբերականի աչքերով

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն ըդգծել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

Թուրքը, որ մեզ քնած չկարողացավ սպանել, էլ վերջ, արդեն հայը վեր է կացել. արկակոծումները՝ ականատեսների աչքերով

Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Ջիվան Մովսիսյանը հետ է կանչվել Մոլդովայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանը կհամատեղի

Փոխգնդապետ Սամվել Թավադյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Վարչապետի որոշմամբ՝ Տաթեւ Անտոնյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակում զբաղեցրած պաշտոնից

Արթուր Դավթյանը տարբեր երկրների գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունները

Պատրաստ եմ միանալ հայկական բանակին, եթե դրա կարիքը լինի․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

Կոմանդոսն է այցելում, օպերային երգիչներ են բացահայտվում, անգլերենի պարապմունք է արվում․ առաջնագծի համար ցանցեր գործելիս

Ռազմաբժշկական վարչությունը ժամանակավորապես դադարեցնում է զինծառայողների առողջական վիճակի մասին դիմումների ընդունումը. ՊՆ

Բազմաթիվ հարկ վճարողներ ունեն զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման գծով պարտավորություններ

Վահան Բադասյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. նա արդեն խոսում է․ Կուրղինյան

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը. նախագահը` France 24-ին (տեսանյութ)

Պետք է վճռականորեն մեր մարտը վարենք, հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն միջազգային կառույցները. Շ. Քոչարյան