Դիմումների հավաքագրումն ու հաստատված հայտերի հիման վրա օժանդակության հատկացումը շարունակվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի լրատվական խառայությունը:

Վարչապետին զեկուցվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի կատարման ընթացքը։ Պատասխանատուները ներկայացրել են ամենօրյա մշտադիտարկման արդյունքները և ցուցանիշները, որոնք վկայում են միջոցառումների դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ դիմումների հավաքագրումն ու հաստատված հայտերի հիման վրա օժանդակության հատկացումը շարունակվում է, արձանագրվող տեխնիկական խնդիրներն արագ լուծում են ստանում։ Ընթացիկ արդյունքներով՝ որոշ ծրագրերի համար նախատեսված վարկային ռեսուրսները մեծամասամբ տրամադրվել են, ինչը խոսում է այդ ծրագրերի արդյունավետ ընթացքի մասին։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ծրագրերի իրականացման նկատմամբ մշտադիտարկումը և ապահովել պարբերական օպերատիվ արձագանքը։

Հաջորդիվ ներկայացվել են տնտեսական օժանդակության նոր գաղափարներն ու առաջարկները։ Քննարկվել են, մասնավորապես, սկսնակ գործարարներին կրթական բաղադրիչով ծրագրերով խթանելուն, բիզնեսին հարկային ու վարկային գործիքակազմով տրամադրվող աջակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտողություններ:

Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել աշխատանքը, լրամշակել առաջարկները և ներկայացնել վերջնական տարբերակ։

Տպել
401 դիտում

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն

Գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ՝ վերադարձ սահմանափակումներին, պարետային ժամի հաստատում. Տիգրան Ավինյան