Հայաստանում չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը. վարչապետը շնորհակալություն հայտնեց

Ապրիլի 17-ի դրությամբ՝ մեր հիվանդանոցներում  կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ գտնվում է շուրջ 1700 քաղաքացի, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար։ Այս մասին այսօր հեռուստատեսային ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ չնայած այս տագնապալից թվերին, մեր առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի։ Նա նաեւ ընդգծեց, որ կորոնավիրուսի դեմ ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել եւ ըստ Փաշինյանի՝ սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում։ «Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին, եւ ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, որոնք օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված մնալով սեփական ընտանիքներից։ Շնորհակալ ենք ձեզ, առողջապահական համակարգի սիրելի բուժաշխատողներ, եւ ծափահարում ենք ձեզ»,- ասաց վարչապետը։

Նա նաեւ նշեց, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար։ Նա հավաստիացրեց, որ մեկուսացվածներն ապահոված են հյուրանոցային համարներով, սննդով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ։ Փաշինյանի կարծիքով՝ աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակն ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ օրհասական եւ ճգնաժամային պահերին։ Նա նաեւ հիշեցրեց այն փաստը, որ այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովել է Հայաստանի հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչն իրականացվել է ինչպես բյուջեի միջոցների, այնպես էլ՝ հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերարների աջակցությամբ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին եւ անհատներին։ Վերջիններս պարետատանն աջակցել են նաեւ անհրաժեշտ մի շարք ապրանքներ ՀՀ ներկրելու հարցում»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան առանձնահատկություններից է նաեւ այն, որ մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը․ մի բան, որ, ցավոք, արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ «Եվ սրա համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր գործարարներին, այնպես էլ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերներին, որոնք ջանք չեն խնայում ՀՀ-ի բեռների շրջանառությունն այս պահին հնարավոր լավագույն ձեւով ապահովելու համար»,- ասաց նա։

Եվ ի վերջո, վարչապետը շնորհակալություն հայտնեց նաեւ նաեւ այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն են ցուցաբերել ՀՀ-ին։

Տպել
2591 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին