«Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետին կաշառք տալու մեջ մեղադրվողը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանին կաշառք տալու մեջ մեղադրվող Հայկ Կարապետյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Մասիս Մելքոնյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վ. Մելիքյանի նախագահությամբ բավարարել է իրենց միջնորդությունը եւ ազատ արձակել Կարապետյանին 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Նա կալանավորված էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից:

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ ֆեյսբուքյան իր էջում Մելքոնյանը գրել է. «Դատարանը վեր գտնվեց ՀՔԾ֊ի տարաբնույթ մանիպուլացիաներից և կայացրեց օբյեկտիվ որոշում։ Արդարության հասնելու ճանապարհին սա կարևոր քայլ էր»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ Հայկ Կարապետյանը մեղադրվում է այն բանի համար, որ դատապարտված լինելով դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար, պատիժը կրելով ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» ՔԿ հիմնարկում և հանդիսանալով քրեական հեղինակություն վայելող անձ՝ իր և նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության դիմաց իր և այլոց կազմակերպմամբ հավաքագրված գումարներից նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով 2019թ․ սեպտեմբերի17-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում խոշոր չափերով՝ 700 հազար ՀՀ դրամ կաշառք է տվել վերը նշված քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանին։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ գործն արդեն դատարանում է. այն մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին: Նիստի օր դեռեւս նշանակված չէ:

 

Լուսանկարում՝ Լյովա Բաղդասարյանը

Տպել
793 դիտում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ՝ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել

Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը. Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գեորգի Ծերեթելիի հետ

Ախուրյանի ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտանաբերել (տեսանյութ)

Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուսը թեստ է հանձնել. նիստը կհետաձգվի

Հանրային հեռուստաընկերությունում COVID-19-ով վարակման դեպք կա․ մեկնաբանները եթեր կմտնեն դիմակով

Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ. առաջիկա ազատ օրերին հավաքույթներ չկազմակերպել. վարչապետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ

Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

Այս վարակը կարգապահություն ու աչալրջություն է պահանջում. միշտ նկատի ունեցեք՝ գուցե արդեն վարակված եք