Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով:

Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»,-ասված է նախարարի գրառման մեջ:

Տպել
1968 դիտում

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ կառավարության համապատասխան որոշումը

Ավարտվել է Տավուշի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի մոտ

Գեղամ Մանուկյանը դադարեցնում է հացադուլը. այցելել էր Ամենայն հայոց կաթողիկոսը

Առաջին անգամ ԱՄԷ-ն ու Ֆրանսիան մասնակցում են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի զորավարժություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք. գրանցվել է 29 մահ, եւս 17-ն էլ՝ այլ հիվանդությունից

«Արևիք» ազգային պարկում տեսանկարահանող սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել

Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագծերի փաթեթն ԱԺ-ում է. «Ո՞նց են պատվեր կատարողների դեմն առնելու»

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետեւանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող ծրագրերի մասին

Ֆերիկ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել են տան տանիքն ու պահեստավորված անասնակեր

Թալինում, Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Վթար Վանաձորում. կա տուժած

24 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժամանակավորապես լույս չի լինի

Նոյեմբեր ամսվա կենսաթոշակները Արցախում եւ Հայաստանում կվճարվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը

Ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները մեծ ծավալի են, անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ. ՄԻՊ

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով