8-րդ միջոցառմամբ արդեն 78 հազար 783 քաղաքացու աջակցություն ենք տրամադրել՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով․ Սարգսյան

9-րդ միջոցառմամբ այս պահին աջակցություն ենք ցուցաբերել շուրջ 70 հազար ընտանիքների: Շատ հնարավոր է, որ մինչեւ օրվա ավարտն այդ թիվը կրկնապատկվի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Նշենք, որ այս միջոցառումը վերաբերում է անչափահաս երեխաներ ունեցող եւ միաժամանակ աշխատանք չունեցող ընտանիքներին։ Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար ընտանիքին տրամադրվում է 26 հազար 500 դրամ աջակցություն։

Անդրադառնալով 8-րդ միջոցառմանը՝ Սարգսյանն ասաց. «8-րդ միջոցառմամբ այս պահին մենք 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով։ Այսօր առավոտվանից արդեն մենք ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը, որոնք նախորդ շաբաթ Կառավարության նիստում ընդունվեցին։ Շուրջ 8 հազար տնտեսվարող սուբյեկտների ցանկ է ավելացվել»:  

Նրա խոսքով՝ շատ տնտեսվարող սուբյեկտներ իրենց գործունեության դասակարգիչը սխալ են նշել, դրա համար չեն հայտնվել աջակցության ծրագրերի ցանկում. «Մենք հորդորում ենք տնտեսվարողներին, որ ուղղում կատարեն, որից հետո ՊԵԿ-ը կուսումնասիրի այդ ուղղումները, եւ նոր ցանկերը կավելացվեն տուժած ոլորտների ցուցակի մեջ»։

Նշենք, որ 8-րդ միջոցառումն էլ վերաբերում է տուժած ոլորտների աշխատակիցներին։ Նրանց տրամադրվում է միանվագ աջակցություն 68-ից մինչեւ 136 հազար դրամի չափով։

Տպել
959 դիտում

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն