Կարանտինի պատճառով ֆուտբոլիստների շրջանում դեպրեսիայի տոկոսը կտրուկ մեծացել է. Reuters

Ֆուտբոլիստների շրջանում նկատվում է դեպրեսիայի կամ անհանգստության ախտանշանների կտրուկ աճ: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPRO) հետազոտություն է անցկացրել կին եւ տղամարդ ֆուտբոլիստների շրջանում, որը ցույց է տվել, որ կորոկավիրուսի պատճառով հայտարարված կարանտինն ազդել է նրանց հոգեկան առողջության վրա:

Հետազոտությանը մասնակցած կանանց 22%-ը եւ տղամարդկանց 13%-ը հայտնել են այնպիսի ախտանշանների մասին, որոնք լինում են դեպրեսիայի պարագայում: Դրանք են հետաքրքրության, ախորժակի, էներգիայի եւ ինքնագնահատականի պակասը: Այս թվերը կանանց շրջանում՝ 11, իսկ տղամարդկանց շրջանում 6% տոկոս են եղել 2019-ի դեկտեմբերին ու 2020-ի հունվարին արված նմանատիպ հետազոտությունների ժամանակ: FIFPRO-ի բժշկական անձնակազմի ներկայացուցիչը մեկնաբանել է ֆուտբոլիստների շրջանում ինքնամեկուսացման եւ ապագայի վերաբերյալ անորոշության ազդեցությունը դեպրեսիայի, անհանգստության զգացման եւ լարվածության սրման հարցում:

«Սա հսկայական անորոշության ժամանակաշրջան է խաղացողների ու նրանց ընտանիքների համար, որի պատճառներն են ապագայի վերաբերյալ անապահովության զգացումը եւ մեկուսացումը հասարակությունից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հետազոտությանը մասնակցած ֆուտբոլիստների 80%-ն ասել է, որ հոգեգան առողջության հետ կապված բավարար աջակցություն է, եւ որ դա արվում է հիմնականում ազգային ասոցիացիաների միջոցով:

FIFPRO-ի գլխավոր քարտուղար Ջոնաս Բաեր Հոֆմանն ընդգծել է, որ իրենք չեն փորձում ասել, թե այս հարցում ֆուտբոլիստներն առանձնահատուկ կարիքներ ունեն: Նա, հակառակը, շեշտել է, որ սա մարդկության համընդհանուր խնդիր է, որն արտահայտվում է ֆուտբոլիստների վրա: Ըստ նրա՝ այս հարցում տարբերություն չկա՝ խոսքը ֆուտբոլիստի մասին է, թե ոչ:

«Մենք գիտակցում ենք, որ սա լայն հասարակության խնդրի արտացոլումն է եւ չենք կարծում, թե մեր անդամների վրա սա առանձհատուկ ավելի ծանր ազդեցություն է ունենում, քան մյուսների: Ֆուտբոլիստները շատ ավելի նման են հասարակության միջին վիճակագրական անդամներին, քան շատերը կարծում են: Դա հիմնականում պայմանավորված է նրանց վարած կյանքի վերաբերյալ եղած սխալ պատկերացումների պատճառով: Իսկ նրանց պայմանագրերի միջին ժամկետը 2 տարուց քիչ է, նրանց միջին եկամուտը մոտ է լայն հասարակության անդամների եկամտին: Նրանցից շատերը մեծապես կախված են իրենց ֆուտբոլային հմտություններից ու պատրաստ չեն նրան, ինչը սպասվում է հետագայում»,- ասել է Հոֆմանը:

Ավելի վաղ FIFPRO-ն խորհուրդներ էր տվել ֆուտբոլիստներին, թե ինչպես հաղթահարել կարանտինի պատճառով առաջացած հոգեբանական դժվարությունները: Նշվում էր, որ կորոնավիրուսի վերաբերյալ նորություններին պետք է տեղեկանալ չափավոր: Ընդգծվում էր հաճելի ժամանցի կարեւորությունը, որը կարելի է ապահովել, օրինակ, ֆիլմ դիտելով, երաժշտություն լսելով կամ սիրելի այլ զբաղմունքով:

Տպել
1491 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա