Լուսավառ ոգեկոչման րոպե եւ հաղորդագրություններ. Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններն այս տարի այլ են լինելու

Բնակարանների լույսերը մարելով, բջջային հեռախոսների լուսավորված էկրաններով, բջջային հաղորդագրությամբ՝ կարելի է մասնակից դառնալ Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին: Այս մասին այսօր ասուլիսում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ապրիլի 23-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին, կսկվեն Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները. նրա խոսքով՝ կլինեն եկեղեցու զանգերի ղողանջներ, որոնց ներքո պիտի մարեն Երեւանի եւ մարզկենտրոնների փողոցների լույսերը: «Մենք կոչ ենք անելու մեր քաղաքացիներին մարել իրենց բնակարանների լույսերը եւ սեւեռել հայացքները դեպի համալիր կամ դիտել Հանրային հեռուստաընկերության եթերը»,- ասաց նա:

Բջջային հեռախոսների լույսերով պատուհաններից անմար կրակի շուրջ միասնական ներկայության խորհրդանշական րոպե է նախատեսվում ստեղծել: Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից՝ «Արի իմ սոխակ» երգի՝ Լիանա Ալեքսանյանի եւ Կամո Սեյրանյանի կատարմամբ:

Ապրիլի 24-ին՝ ժամն առավոտյան 08:00-ից, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարել 1915 կարճ համարին Հայաստանից եւ 0037433191500 հեռախոսահամարին՝ արտերկրից իրենց անվամբ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին: «Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալրի սյուներին»,- ասաց Աղաջանյանը:

Ժամը 10:00-ից կմեկնարկեն վարչապետի, նախագահի եւ կաթողիկոսի այցերը Ծիծեռակաբերդ: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ: Հարգանքի տուրքը կմեկնարկի գեղարվեստական ծրագրով 22:00-ին պետական խմբերի եւ անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրն ընդգրկելու է տարբեր ժանրերի դասական եւ ժողովրդական ստեղծագործություններ եւ տեւելու է մինչեւ լուսաբաց:

Հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված անվտանգային հարցերը, նրա խոսքով, որոշում է կայացվել, որ ապրիի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, այդ որոշումը նաեւ պարետատունը համապատասխան ակտով կհաստատի: «Այսօրվանից փաստացի մուտքը հուշահամալիր փակ է լինելու տարբեր, այդ թվում՝ ե՛ւ անվտանգային, ե՛ւ կազմակերպչական նկատառումներից ելնելով,- ասաց Աղաջանյանը: 

Տպել
2062 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ