Արցախի ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին համարել է ԱՀ ընտրված նախագահ

Այսօր՝ ապրիլի 21-ին, կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգային է եղել մարտ-ապրիլ ամիսներին կայացած համապետական ընտրությունների հարցերի քննարկումը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, որին  մասնակցել են հանձնաժողովի 8 անդամներից 7-ը, ԿԸՀ աշխատակազմի մասնագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 93-րդ հոդվածի 3-րդ մասով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  որոշել է` ԱՀ նախագահի 2020 թ. ապրիլի 14-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Հանրապետության նախագահի երկու թեկնածուներին կողմ քվեարկած 45 288 ընտրողների 88 տոկոս կամ  39 860 կողմ քվեներ ստանալու կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ ընտրված համարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:

Հիմք  ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է  նաև 2020թ. ապրիլի 14-ին անցկացված ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Նիստում ի գիտություն է ընդունվել ԱՀ նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական և Հանրապետության նախագահի ապրիլի 14-ի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցած թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված եզրակացությունը (զեկուցող` ՎՎԾ ղեկավար Գ.Ավանեսյան) և ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյանի ներկայացրած ամփոփ տեղեկատվությունը մամուլի կենտրոնի գործունեության մասին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն:

Տպել
726 դիտում

Ո՞ւմ հորդորով Խաչատուրովը չեկավ ԱԺ. Ապրիլյան պատերազմի վավերագրությունը պատրաստ է, սպասենք սենսացիոն բացահայտումների

Սարդարապատ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվի 10 հակակարկտային կայան

Տարիների աղետ Արկտիկայի համար. ինչ է հայտնի գետերը լցված 21 հազար տոննա նավթամթերքի մասին

Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Գյումրու Սավոյան փողոցի տնակներից մեկից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորը վշտով է տեղեկացել Սաթենիկ Սաֆարյանի մահվան մասին

Վարակը չի ստիպել վայր դնել զենքը. արյունալի հակամարտությունները շարունակվում են

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է. նախարարը ծնողներին խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեր համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ

Սահմանափակումներին վերադառնալու դեպքում տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, բայց հարցը քննարկվում է. վարչապետ

Գերմանիայում աշխատող բժշկին գումար են առաջարկել, որ հայ հասարակության շրջանում խոսի ընդդեմ դիմակների և պատվաստանյութերի

ԱԱԾ-ն չի պատասխանում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին առնչվող քրեական գործի մասին ՀԺ-ի գրավոր հարցմանը

Կորոնավիրուսը հնարավոր չէ կանխարգելել որևէ դեղով, պաշտոնապես հայտարարում եմ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա. Արսեն Թորոսյան

24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու շուկայի գործունեությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսային իրավիճակը երկրում շարունակվում է լարվել. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին. aliq.ge

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարող է հայտնվել Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմում