Հարգենք հիշատակը՝ հարգելով կյանքը. հիշատակի միջոցառումները կմեկնարկեն այսօր երեկոյան

Հայոց եղեռնի նահատակների հանդեպ հարգանքի տուրքի մատուցումն այս տարի չի կարող լինել դեպի անմար կրակը քայլելով: Արտակարգ դրության պայմաններում, սակայն, կառավարությունը փորձել է այնպես անել, որ, ինչպես ասուլիսում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, կարողանանք փարատել մեր ֆիզիկական բացակայությունը:

«Ոգեկոչման բոլոր նախաձեռնությունների հիմքում եղել է կառավարության մտահոգությունը ՀՀ քաղաքացիների անվտանգության հանդեպ, եւ մեր հիմնական ուղերձն է. Ցեղասպանության նահատակների հանդեպ, նրանց հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է: Եվ մեր կարգախոսն է՝ «Հարգենք հիշատակը՝ հարգելով կյանքը»»,- ասաց նա:

Խզմալյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի Ապրիլի 24-ը դառնում է ամեն հայի մտասեւեռումը, այն հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է, եւ դրա համար մեծագույն պատասխանատվություն էր անհրաժեշտ, որ հնարավոր դառնար գործող սահմանափակումների համատեքստում կազմակերպել հեռու, բայց միասին լինելուն ուղղված միջոցառումները: «Սա աննախադեպ էր, եւ մենք ջանք ու եռանդ չենք խնայել, որ միջոցառումների տրամաբանությունը լինի այնպես, որ ամբողջ հայությունը կարողանա իր խորհրդանշական ներկայությունն ապահովել այդ օրը Ծիծեռնակաբերում»,- ասաց նա:

Խզմալյանը հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 21:00-ին, կմեկնարկեն միջոցառումները. Հայաստանի բոլոր եկեղեցիների ղողանջների ներքո կմարեն Երեւանի, մարզերի, մարզկենտրոնների լույսերը: «Հորդորում ենք քաղաքացիներին մարել իրենց բնակարանների լույսերը, եւ, որպես միասնության խորհրդանիշ, բջջային հեռախոսների լապտերները պատուհաններից ու պատշգամբներից ուղղել դեպի Ծիծեռնակաբերդ: Այս միջոցառումը կոչել ենք «Լուսավառ ոգեկոչման պահ»»: Երեկոյան 22:00-ից մինչեւ լուսաբաց՝ 06:00-ը, տեղի կունենա գեղարվեստական ծրագիր, որով ստեղծագործողներն ու կատարողները նահատակներին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն արվեստի միջոցով: 

Տպել
371 դիտում

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 40 է

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արցախի ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին

Կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել, 6 մահ, երկուսը՝ այլ պատճառներով. ընդհանուր թիվը մոտենում է 10 հազարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին. քննարկվել են ընդհանուր մոտեցումները

ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար)

Հրդեհ Էջմիածին քաղաքի մթերային խանութներից մեկում․ տուժածներ չկան

Հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարեւանները, տան տիրոջը՝ փրկարարները (լուսանկարներ)

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը