Անցկացվել են գնդային մարտավարական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ (լուսանկարներ)

23/04/2020 schedule18:31

Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով ապրիլի 20-ից 23-ը հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն: Առաջին փուլում, նպատակ ունենալով ստուգել զորամասի մարտական պատրաստականությունն ու դրանց հետ կապված խնդիրների իրականացումը, համապատասխան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի` պայմանականորեն զբաղեցնելով մարտական կիրառման շրջանները:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն:

Գումարտակներից մեկի ուժեղացված կազմով անցկացված մարտական հրաձգության փուլում, որին, բացի միավորման հրամկազմից, ապրիլի 23-ին հետևել և մասնակիցներին ուսումնամեթոդական ցուցումներ է տվել նաև պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, խաղարկվել են պաշտպանողական ու հարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ զորամասի առջև դրված իրական խնդիրները:

Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և կասեցնելով մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը` հրամանատարների կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք մասնակից անձնակազմի կողմից կյանքի են կոչվել գերազանց մակարդակով: Այնուհետև, վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան կրակային աջակցություն` զրահատանկային ուժերի, հրետանու և հակաօդայինների օգնությամբ իրականացվել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի խոցում, հակագրոհի կազմակերպում և, օգտագործելով նաև արդիական տեխնիկական միջոցներ ու նորարարական տարբեր լուծումներ, ստորաբաժանումները, լիովին ձախողելով հակառակորդի մտադրությունները, վերականգնել են առաջնագիծն ու  զբաղեցրել շատ ավելի նպաստավոր բնագծեր:

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունները եզրափակվել են ընդգրկված ստորաբաժանումների հանդիսավոր երթով:

Տպել
353 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել