Ատրճանակներ, նռնակներ, փամփուշտներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

23/04/2020 schedule19:37

ՀՀ տարբեր մարզերի բնակիչներ կամավոր զենք-զինամթերք են հանձնել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ապրիլի 20-ին Ճամբարակի 26-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։ Երիտասարդի հայտնածով՝ ատրճանակը պատկանել է հանգուցյալ պապին։
Կողբ գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր 5,6 մմ տրամաչափի գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակը։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարզի բնակիչներից մեկը քաղաքի արտադրամասերից մեկի պարսպի մոտ թողել է գործարանային համարով որսորդական հրացան, որը ձեռք էր բերել տարիներ առաջ։
49-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքում կամավոր հանձնել է նռնակներ, 10-ից ավելի պայթուցիչներ, պայթուցիկ սարքեր, ազդանշանային լուսարձակներ և այլն։ Տղամարդու հայտնածով` դրանք գտել է ավտոտնակը մաքրելիս։
Ապարանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Նիգավան գյուղի 29-ամյա մի բնակիչ Ապարանի բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով Ֆ-1 տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ և ինքնաձիգի պահունակ։ Նրա հայտնածով՝ հանգուցյալ հորը պատկանած զինամթերքը գտել է գոմը մաքրելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ 

Տպել
365 դիտում

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները

Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ ունենանք, 2019-ին 41 տոկոս ունեինք. վարչապետ

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը նկարահանեք եւ ուղարկեք իմ ֆեյսբուքյան էջին. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտից կփակվի 72 ժամով. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Երկրում դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված այսօր, խնդիրը դե ֆակտոյի մեջ է. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տեղափոխվում են գերբեռնված ավտոբուսով. վարչապետը լուսանկար է հրապարակել

Sputnik-ի պրոդյուսերից բացի, ԱՄՆ-ում տուժել են այլ ԶԼՄ-ների աշխատակիցներ. նահանգապետը ներողություն է խնդրել (տեսանյութ)

Դեպի ԵՄ երկրներ թռիչքների արգելքը չի վերաբերում միջազգային ավիաընկերություններին. քաղավիացիայի կոմիտեի արձագանքը

Իրավապահների վրա առանձնակի պատասխանատվություն է դրված. սահմանված կանոնների խախտումներին կլինի կոշտ ու չոր վերաբերմունք

Հայկական ավիացիայի մուտքը Եվրոպական Միության օդային տարածք արգելվեց. Հայաստանն այդպիսի 16 երկրներից մեկն է

Արարատ Միրզոյանը եւ իր ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, պատասխանները բացասական են

Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Մարտի համեմատությամբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ապրիլին աճել են 3, մայիսին՝ 13 անգամ. ՀՎԿԱԿ տնօրեն

12 մարզադաշտերը, որոնք 10 օրից պետք է սկսեին ընդունել Եվրո 2020-ի խաղերը, եթե չլիներ կորոնավիրուսը

Կայացվել է 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում