Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության

Վարչական դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Գործով նախնական դատական նիստ է նշանակվել մայիսի 13-ին`ժամը 15:00-ին:

Հիշեցնենք՝ Քոչարյանը երկու հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով ՔԾ-ին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտումներ թույլ տալուց: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր վարույթ ընդունել նրա քաղաքացիական հայցը, իսկ Վարչական դատարանը հայցը երկու անգամ վերադարձրել էր՝ շտկումների, որից հետո Օրբելյանը երրորդ անգամ էր այն մուտք արել դատարան:

Դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ հայցը վարույթ ընդունելով՝ դատարանը միաժամանակ մերժել է հայցին կից ներկայացված հայցի ժամանակավոր ապահովման միջնորդությունը, որով Օրբելյանը խնդրել էր Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ չպահել մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը: Քննելով այս միջնորդությունը՝ դատարանն արձանագրել է, որ հայց հարուցելու պատճառները եւ նպատակը ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ՝ հայցի նախնական ապահովում կիրառելու համար. «Հայցի ապահովման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է այնպիսի փաստակազմի առկայություն, որը ողջամտորեն կենթադրի պատասխանող մարմնի կողմից դատական կատարման անհնարինությունը կամ դժվարացումը, իսկ առանց այդպիսի ապացույցների գոյության դատարանը չի կարող հայցի նախնական ապահովման միջոց կիրառել»,- եզրահանգել է դատարանը:

Տպել
1248 դիտում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ՝ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել

Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը. Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գեորգի Ծերեթելիի հետ

Ախուրյանի ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտանաբերել (տեսանյութ)

Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուսը թեստ է հանձնել. նիստը կհետաձգվի

Հանրային հեռուստաընկերությունում COVID-19-ով վարակման դեպք կա․ մեկնաբանները եթեր կմտնեն դիմակով

Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ. առաջիկա ազատ օրերին հավաքույթներ չկազմակերպել. վարչապետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ

Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

Այս վարակը կարգապահություն ու աչալրջություն է պահանջում. միշտ նկատի ունեցեք՝ գուցե արդեն վարակված եք