ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բակում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, տեղի է ունեցել պսակի խոնարհման արարողություն:
Վաշինգտոնի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Կարապետյանի և Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Սարգիս Աքթավուքյանի կողմից մատուցվել է Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված բարեխոսական աղոթք։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր խոսքում նշել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայերն ամբողջ աշխարհում այսօր արտակարգ իրավիճակում և հեռահար կարգով մասնակից են դառնում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին:
Ըստ դեսպանի, 105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի հանդեպ վարած բնաջնջման քաղաքականությունը ձախողվեց, քանի որ մենք վերապրեցինք, բազմապատկվեցինք և այսօր մենք պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, ինչը հրամայական է՝ մարդկության հանդեպ նմանատիպ հետագա վայրագությունները կանխելու համար:
Շնորհակալություն հայտնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին նախորդ տարի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևեր ընդունելու համար, դեսպան Ներսեսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեկն էր այն երկրներից, որն իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած մեր նախնիների առջև, որոնք հետագայում իրենց աշխատանքով նպաստեցին նաև հյուրընկալող երկրի զարգացմանը:

Այսօր, ամերիկահայ համայնքը, որպես խորհրդանշական քայլ, ճգնաժամի այս օրերին, նախաձեռնել է 1.5 մլն կարիքավոր ամերիկացիների տրամադրել օգնություն: Նշյալ պահին հանգանակված միջոցներով հնարավոր է օգնություն տրամադրել 3.700.000 մարդու: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը սատարում է այս նախաձեռնությանը և սիրով միացել է դրան՝ ի երախտիք ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստանի տրամադրման և սատարման:

Տպել
447 դիտում

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն