Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին. Ջո Բայդեն

24/04/2020 schedule22:30

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստանում է՝ ընտրվելու պարագայում սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Ըստ «Արմենպրես»-ի, այս մասին Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թթ. շուրջ 2 մլն հայեր զանգվածային տեղահանության ենթարկվեցին, 1,5 մլն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին»,- նշել է Բայդենը հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ պետք է երբեք չմոռանալ ու լուռ չմնալ բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ծրագրի մասին։

«Եթե մենք ամբողջությամբ չճանաչենք, չոգեկոչենք և մեր երեխաներին չսովորեցնենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» խոսքերը կկորցնեն իրենց նշանակությունը։ Փաստերը պետք է ապագա սերունդների համար լինեն նույնքան պարզ ու հզոր, որքան նրանց համար, ում հիշողություններն այրված են ողբերգությամբ։ Հրաժարվելով հիշել կամ ճանաչել ցեղասպանության փաստը՝ նոր ճանապարհ ենք բացում ապագա զանգվածային կոտորածների համար»,- ասել է Բայդենը։

Ըստ աղբյուրի, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն հիշեցրել է, որ Սենատում գտնվելու տարիներին մշտապես առաջնորդել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու ջանքերը։ «Եթե ընտրվեմ, ես պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, և իմ վարչակազմի համար թիվ մեկ առաջնահերթություն կդարձնեմ համընդհանուր մարդկային արժեքները։ Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու ամերիկահայ համայնքին, որը մեծ նպաստ է բերել մեր ազգին՝ հիշելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ:

Տպել
717 դիտում

ՃՏՊ-ի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են. հարուցվել է քրեական գործ

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն

Գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ՝ վերադարձ սահմանափակումներին, պարետային ժամի հաստատում. Տիգրան Ավինյան

Հրդեհվել է Հարավկովկասյան երկաթուղու մանեւրային ջերմաքարշը. դեպքի պատճառները տեխնիկական են

Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատի են տվել ՀՀ վարչապետին, աշխատակազմին եւ մամուլի խոսնակին

Ոմանք այս համավարակի խնդիրը դարձրել են ներքաղաքական անկայունություն հրահրելու առիթ․ Գայանե Աբրահամյան

Բնակության վայրից դուրս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա