Տարին ավարտվելու է հեռավար ուսուցմամբ, եկող ուստարին կարող է սկսվել մեկ շաբաթ շուտ, բաց թողածը՝ լրացվել շաբաթ օրերին

Տարին ավարտելու ենք հեռավար ուսուցմամբ, առկա լսարանային դասեր չեն լինելու, մայիսին եւս հեռավար կրթությունը շարունակվելու է. այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ քննարկվում է եկող ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը։ Երբ ամփոփվեն դիտարկումները, թե մայիսին կրթական ինչ ծավալ է իրացվել եւ ինչ է բաց թողնվել, այդ ժամանակ որոշում կկայացվի նաեւ շաբաթ օրերին հավելյալ աշխատելու՝ բաց թողածը լրացնելու հարցի առումով:

«Նախատեսում ենք 2020-2021 թթ․ ուսումնական տարում՝ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների շաբաթ օրերին, ունենալ պահուստային օրեր։ Մենք քննարկում ենք նաեւ ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հարցը, սակայն այդ ամենը կախված է մայիս ամսվա ուստարվա ավարտի ամփոփումներից։ Պահուստային օրերն անհրաժեշտ են մեզ, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք բաց թողել, ինչպես նաեւ այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով հետ են ընկել կամ բաց են թողել որոշ դասընթացներ, կարողանան լրացնել դրանք»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Որոշումների հիմքում, նախարարի խոսքով, կդրվի ուսուցիչների հանդեպ ունեցած վստահությունը: «Շատ ուսուցիչներ ծավալը փակում են, կամ չնչին ծավալ է, որ մնում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում կրթությունն իրականացվում է հեռավար եղանակով. փակ են բոլոր ուսումնական հաստատությունները:

Տպել
1538 դիտում

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

Հասարակության «լրջության կորագիծը»

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)