Քոլեջներում, ուսումնարաններում ընդունելությունը կլինի ատեստատի գնահատականներով, մագիստրատուրայում՝ նախատեսվածից ուշ

Մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության քննությունները կիրականացվեն նախատեսվածից ուշ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներն ու գործընթացը։

Ըստ այդմ՝ մագիստրատուրայի քննություններն առաջարկվում է իրականացնել հունիսի 16-30-ը, եւ արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը։ Ասպիրանտուրայի դեպքում ընդունելության գործընթացի մասով առաջարկվում է կասեցնել մրցութային չհամարվող օտար լեզվի եւ ինֆորմատիկայի՝ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացած միավորը հավաստող վկայականի, տեղեկանքի ներկայացման պահանջը։ Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչև հուլիսի 5-ը։

Ինչ վերաբերում է քոլեջների եւ ուսումնարանների ընդունելության կազմակերմանը, ապա այն կլինի օգոստոսին, հիմնականում՝ ատեստատների գնահատականներով։ Բացառություն կլինեն արվեստի եւ առողջապահական հաստատությունները, որտեղ ընդունելությունը կլինի մեկ քննություննով, այսինքն՝ նույն մեխանիզմով, ինչպես բուհերում։ Այն հարցի պատասխանը, թե ո՞րը կլինի այդ մեկ առարկան, պարզ կլինի ապրիլի 30-ին։

Նշենք, որ հայտերը կլրացվեն էլեկտրոնային եղանակով։

Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ընտանիքներով, հարազատներով քննության գնալու ավանդույթին պետք է հրաժեշտ տանք, որպեսզի կուտակումներ եւ նպաստավոր պայմաններ չլինեն՝ վարակի տարածման տեսանկյունից։

Տպել
557 դիտում

Արայիկ Հարությունյանը կոչ է անում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին ազատման դիմում գրել․ Դիանա Գալոյանը կհետեւի հորդորին

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ աշխատակիցը գումար է ստացել՝ աշխատանքի չհաճախելով (տեսանյութ)

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՔԿԱԳ մարմնին երեխայի հայրության մասին սուտ տեղեկություն հաղորդելու համար

Վճռաբեկ դատարանի որոշմամբ Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանն արդարացվեց

Քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու համար

Մեր կարծիքով՝ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ․ ՏՄՊՊՀ նախագահ

Մենք կարող ենք հաղթել այս վիրուսին՝ միահամուռ, կազմակերպված, բարձր գիտակցությամբ եւ ինքնավստահ. Աննա Հակոբյան

Լեզվակռիվ ԱԺ-ում՝ «Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես». Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին՝ Անկախության օրվա առթիվ

Կամ քրեական պատասխանատվության կենթարկվի Գոգյանը, կամ՝ Թամրազյանը. նախարարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Ապրիլին 2019-ի ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17․2 տոկոսով

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել

Գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք․ Գեւորգյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին անգամ պաշտոնական խաղեր կայացան