Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կմնա կալանավորված. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կմնա կալանավորված:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, այսօր մերժել է իրենց բողոքը՝ Վերմիշյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու որոշման դեմ. «Այս դատարանից այլ ակնկալիք չունեինք էլ»,- հավելեց Առաքելյանը:

Դատարանի որոշումը պաշտպանական կողմը դեռ չի ստացել. դրան ծանոթանալուց հետո կքննարկեն վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը:

Հիեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ապրիլի սկզբին որոշել էր երկարաձգել Վերմիշյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Վերմիշյանը մեղադրվում է 5000 ԱՄՆ դոլար գումար եւ ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք շինանյութ որպես կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ-ի՝ նա խոստովանական ցուցմունք է տվել, սակայն պաշտպանի հավաստմամբ` Վերմիշյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Տպել
701 դիտում

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ՝ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել

Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը. Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գեորգի Ծերեթելիի հետ

Ախուրյանի ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտանաբերել (տեսանյութ)

Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուսը թեստ է հանձնել. նիստը կհետաձգվի

Հանրային հեռուստաընկերությունում COVID-19-ով վարակման դեպք կա․ մեկնաբանները եթեր կմտնեն դիմակով

Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ. առաջիկա ազատ օրերին հավաքույթներ չկազմակերպել. վարչապետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ

Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

Այս վարակը կարգապահություն ու աչալրջություն է պահանջում. միշտ նկատի ունեցեք՝ գուցե արդեն վարակված եք

Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. կապի օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել

Աննա Հակոբյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել