«Հրանտ Դինք» դպրոցից մինչև Պոլսո Հայոց պատրիարքարան խնդրո առարկան մեկն է՝ համավարակի ճգնաժամում հայտնված հայաստանցիները

Ստամբուլի սրտում ապրում է փոքրիկ Հայաստանը՝ «Հրանտ Դինք» վարժարանը, որտեղ սովորում են արտագնա աշխատանքի եկած հայաստանցի ընտանիքների երեխաները։ Այստեղ կրթությունը կազմակերպվում է Հայաստանի կրթական ծրագրին համապատասխան, այդ թվում դասավանդվում է Հայոց պատմություն առարկան, իսկ դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն իրենց ուսումն անարգել շարունակում են հայրենիքում։

Բոլոր լավ ու վատ օրերին հայաստանցիները դպրոցի կյանքի անբաժան մասնիկն են՝ իրենց խնդիրներով ու հոգսերով, դժբախտություններով ու ուրախություններով։ «Հրանտ Դինք» դպրոցը Ստամբուլի միակ ամենօրյա հայկական դպրոցն է, որտեղ աշակերտները բացառապես հայերեն են խոսում։ Համավարակի այս օրերին ինչպես աշխարհի բոլոր կրթական հաստատությունները, այս դպրոցը նույնպես հեռավար ուսուցում է իրականացնում։ Եթե առաջ դպրոցի կողքով անցնելիս լսվում էին երեխաների հայերեն զրույցն ու աղմուկ-աղաղակը, ապա այսօր այդ ամենը տեղափոխվել է տարբեր տներ։

«Հրանտ Դինք» դպրոցի հայաստանցի աշակերտները սիրով են շարունակում  իրենց հեռավար դասերը, մինչդեռ նրանց ծնողները փորձում են լուծել համավարակի հետևանքով ընտանիքում առաջացած խնդիրները։ Դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ համավարակի օրերին հայաստանցի ծնողների խնդիրներին, մասնավորապես նրանց՝ Թուրքիայից Հայաստան վերադարձի թեմային:

«Այստեղ ապրող հայաստանցի մեր աշակերտների ընտանիքները այս օրերին տանն են։ Ամեն մեկին կրկնակի վախ է պատել։ Մի կողմից, եթե հանկարծ հիվանդանան՝ ինչպես պիտի հաղթահարեն այդ հիվանդությունը, մյուս կողմից  էլ՝ Թուրքիայում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կիրառված  բոլոր սահմանափակումները, որոնք նրանց հնարավորություն չեն տալիս տնից դուրս գալու և աշխատելու։ Եթե հույս ունեինք, որ մի քանի շաբաթից  կամ մեկ ամսից  ամեն բան կկարգավորվեր, և բոլորս կվերադառնայինք բնականոն կյանքին, հիմա տեսնում ենք, որ այդպես չի լինելու։ Դեռ որքա՞ն կշարունակվի այս վիճակը՝ այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասում։ Այդ իսկ պատճառով մեր ընտանիքներից շատերը ՀՀ վերադառնալու որոշում են կայացրել, և օրեցօր նրանց թիվն աճում  է (առաջին ավտոբուսով մեր երեք աշակերտները վերադարձան Հայաստան)» ,- ասաց Հերիքնազ Ավագյանը:

Հավելելով նաեւ նշեց, որ այդ ընտանիքների մեծ մասն ապրում է վարձով, և այս պայմաններում, երբ այլևս չունեն աշխատանք, այստեղ ապրելը՝ վարձը վճարելն ու ընտանիքի կենցաղային հարցերը լուծելն իսկապես դժվար է:

«Իմ կարծիքով Հայաստան վերադառնալը հայաստանցիների համար ճիշտ որոշում է, քանի որ վերականգնման ընթացքն էլ երկար կտևի։ Բնականաբար հայաստանցին այս ամենն ավելի հեշտ կհաղթահարի լինելով իր տանը՝ Հայաստանում։ Եվ այսօրվա Հայաստանը խոստումնալից է։ Ես խորապես հավատացել եմ հեղափոխությանը, հիմա էլ եմ հավատում։ Հավատում եմ այն արժեքներին, ինչի մասին խոսում է մեր վարչապետը։ Դրանք նաև տարիներ շարունակ  իմ սրտի երազած արժեքներն են, և այդ մասին միշտ խոսել ենք դպրոցում։ Քննարկել ենք՝ ինչո՞ւ ենք մենք այսպիսին, ի՞նչը պիտի փոխվի մեր կյանքում։ Վերջիվերջո հանգել ենք այն եզրակացության, որ ինչ էլ մենք անենք՝ պետության, պետական մարմնի վերևից սկսած գործընթաց պիտի լինի, որ կարողանանք դառնալ իսկապես լա՛վ պետություն, լա՛վ քաղաքացի։ Մի երկիր, որտեղից մարդիկ չեն գնա օտարության մեջ դրամ վաստակելու։ Մինչ այդ վարչապետը պետք է անընդհատ լավ կադրեր փնտրի, իսկ իրենց գործում թերացողներին՝ ազատի»,- ամփոփեց «Հրանտ Դինք» վարժարանի տնօրեն Հերիքնազ Ավագյանը։

Պոլսո Հայոց պատրիարք արք․Սահակ Մաշալյանը նույնպես անդրադարձավ խնդրո առարկային՝ ներկայացնելով պատրիարքարանի՝ պոլսահայ համայնքի հետ համատեղ աշխատանքներն ու հայաստանցիների խնդիրները համավարակի օրերին։

Պատրիարքարանը   համացանցի միջոցով ապահովում է եկեղեցական արարողությունների սփռումը, և համայնքի հետ համատեղ տարվում են տարբեր աջակցության աշխատանքներ։ Օրինակ՝ հավատացյալ կանանց հեռախոսի ծառայություն  է գործում․ զանգահարում են 65 տարեկանից բարձր մարդկանց, հարցնում նրանց որպիսությունը, տեղեկանում, թե արդյոք որևէ բանի կարիք ունեն։ Մյուս կողմից՝ Պոլսո Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածները բուժում են ստանում։ «Մինչև հիմա 1800 սննդի մեկամսյա ծանրոցներ ենք բաժանել համայնքի կարիքավորներին․ 1100-ը՝  հայաստանցիներին  և 700-ը՝ պոլսահայ համայնքի կարիքավորներին։ Ենթադրվում է, որ Ստամբուլում նվազագույնը 5000 հայաստանցի է ապրում, և թիվը ստույգ չէ, քանի որ նրանք արձանագրված չեն եկեղեցիներում։ Հետևաբար նաև փոքր է եկեղեցու հետ առնչվող հայաստանցիների թիվը»,- նշում է պատրիարքը։

- Պատրիա՛րք Հայր, իսկ ի՞նչ խնդիրներ ունեն հայաստանցիները։

- Հայաստանցի մեր եղբայրներն ու քույրերն ի սկզբանե Թուրքիայում են նյութական խնդիրների պատճառով։ Նրանք այժմ աշխատանք չունեն, և չունեն նաև ապահովագրություն, մինչդեռ շատերն ապրում են վարձով, ունեն առողջապահական և իրավական խնդիրներ։ Այժմ բոլորը մնացել են տներում։ Եվ մենք մեր ձեռքից եկածի չափով փորձում ենք նրանց օգնել և այս խնդիրները լուծել։ Ըստ իս՝ հայաստանցիների մեծագույն խնդիրը Թուրքիայում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է, ինչը նրանց երբեմն անլուծելի  խնդիրների առաջ է կանգնեցնում՝ հատկապես համաճարակի այս քաոսային պայմաններում։ Փաստաթղթային խնդիրներին բախվելիս՝        երբեմն նույնիսկ փաստաբանները լուծում փնտրելիս անճար են, քանի որ առնչվում են օրենքի ուժը կորցրած փաստաթղթերի հետ։ Հայաստանցիների փաստաթղթային դրամաները հասնում են ականջիս, ինչի համար խորապես ցավում եմ։ Մի կողմից նրանք պետք է սրբագրեն այդ սխալները, իսկ մյուս կողմից էլ՝ այս օրերին բոլոր պետություններն ավելի լայնախոհ և ողորմած են։ Թուրքիայի Հանրապետությունը ևս փաստեց իր բարյացկամությունը Թուրքիայից Հայաստան  ՀՀ քաղաքացիների վերադարձի գործընթացում։ Եվ ինչպես Թուրքիայի Հանրապետության նախագահն ասաց ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ այդ հարցում պետությունը դյուրություններ է մտցրել։

-Հայաստան մեկնել-չմեկնելու երկընտրանքի առաջ կանգնած հայաստանցիներին ի՞նչ կպատգամեք։

-Դյուրին է հայաստանցիներին պատգամ տալ․ այստեղ մնացեք, կամ ձեր երկիրը գնացեք։ Կրակն ընկած տեղն է այրում, և այս մարդիկ չգիտեն, թե ինչ պետք է անել։ Լավագույն ապրելակերպն այն է, երբ ամեն մարդ իր հայրենիքում և իր հարազատների հետ է ապրում։ Նրա՛նք  չեն ընտրել իրենց ճանապարհը, իսկ այժմ պետք է ընտրեն չարիքի փոքրագույնը՝ մնալ Թուրքիայում, թե՞ գնալ Հայաստան․երկուսն էլ իրենց այսօր հույս չեն ներշնչում։ Եթե ինձ հարցնեք, թե՝ ես ի՞նչ եմ ուզում, հարկավ, ես ուզում եմ, որ սփյուռքի մեկ միլիոնի չափ արտագաղթած հայաստանցիները վերադառնան հայրենիք։ Այնտեղ իրենց կյանքը վերսկսեն, հայրենիքում ուրախանան և դժվարություններում տոկան, սակայն կյանքի իրականությունը թույլ չի տալիս ամբիոնից այդպիսի պատգամներ տալ։ Մինչդեռ բոլոր մարդիկ էլ ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, որտեղ էլ որ գտնվեն։

Հիշեցնենք, որ Հայաստան մեկնել ցանկացող մի քանի ընտանիքների երեխաններ ծննդյան վկայական չունեն, ինչը լուրջ խնդիր է։ Հուրախություն նրանց՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն օրեր առաջ անդրադարձավ Թուրքիայի Հանրապետությունում ծնված և ծննդյան վկայականներ չունեցող այդ երեխաների ՀՀ վերադարձը կազմակերպելու հարցին, որոնց ծնողների անձնագրերի վավերականության ժամկետն անցել է։ «Ես կխնդրեի այս ամբողջ փաթեթն իր բոլոր խնդիրներով՝ անուն առ անուն, հասցե առ հասցե, օպերատիվ կերպով ուղարկվի ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչություն։ Ինչո՞ւ ԱԳՆ, որովհետև եթե մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ 176 երկրի հետ, ապա Թուրքիան այն 177-րորդն է, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Եվ համապատասխանաբար, եթե չունենք դիվանագիտական հարաբերություններ, չունենք դեսպանություն՝ դիվանագիտական ներկայացչություն Թուրքիայում։ Վստահաբար անմիջապես կսկսենք դրանով զբաղվել, կգտնենք այդ խնդիրներին լուծում տալու ամենաօպտիմալ ձևաչափերը»,- ասել էր փոխնախարարը ։

Հ.Գ. Թուրքիայից Հայաստան վերադարձած  ՀՀ 72 քաղաքացիներն օրեր առաջ հանձնել են Covid-19 թեստը, որի պատասխանները բոլորի մոտ եղել են բացասական։ Կարանտինն ավարտված է, և նրանք ավտոբուսներով ուղևորվել են իրենց տներ։ Այս մասին տեղեկանում ենք նույն խմբի անդամ Նաիրա Հարությունյանից։ Մեզ մնում է սպասել, թե Թուրքիայից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների հաջորդ խմբի վերադարձը ե՞րբ կկազմակերպվի։ Բոլոր գրանցվածներն անհամբեր սպասում են։

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա

Տպել
3267 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին