Երևան
13 °C
Իսրայելն այսօր հրթիռակոծել է Սիրիայի տարածքը՝ թիրախավորելով բնակավայրեր: DW պարբերականը հայտնում է, որ իսրայելական օդուժի ավիահարվածներն ուղղված են եղել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի եւ շրջակա բնակավայրերի ուղղությամբ: Ավիահարվածների հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, եւս 4 հոգի՝ այդ թվում մանկահասակ 1 երեխա, վիրավորումներ են ստացել՝ հրթիռների արձակած բեկորների հետեւանքով:
Սիրիական SANA գործակալությունն էլ հայտնում է, որ հարվածները հասցվել են Լիբանանի օդային տարածքից, իսրայելական հրթիռների մեծ մասը հաջողվել է որսալ:
Գործակալությունը հրապարակել է կադրեր, որտեղ ցուցադրվում են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից որսված հրթիռները Դամասկոսում: Իսրայելական բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել սիրիական կողմի հաղորդագրությունները ավիահարձակման մասին:
Միաժամանակ, ըստ «Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհուրդ» (SOHR) իրավապաշտպան կազմակերպության, Իսրայելական հրթիռային հարվածների թիրախը եղել են իրանամետ կազմավորումների եւ Դամասկոսից հարավ գտնվող լիբանանյան
SANA-ն նաեւ հայտնում է, որ իսրայելական օդուժի հարձակումը եղել է վաղ առավոտյան, Դամասկոսի շրջանի Ալ-Հաջիրա եւ Ալ-Ադլիյա բնակավայրերի վրա: Շրջանի նահանգապետ Քունեյթրա Հումամ Դբեյատը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ալ-Հաջիրա բնակավայրի վնասների ուսումնասիրությամբ պարզվել է՝ իսրայելական ագրեսիան ծրագրված է հարվածներ հասցրել գյուղի բնակելի հատվածի ուղղությամբ, ինչն էլ հանգեցրել է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների: Զոհվածերը տեղաբնակ մի ընտանիքի անդամներ են՝ ամուսինը 2 կանանց հետ, վիրավորները, այդ թվում՝ երեխան, մեկ այլ ընտանիքի անդամներ են: Նշենք, որ Ալ-Հաջիրա գյուղի բնակիչները 1967 թվականից օկուպացված սիրիական Գոլան բնակավայրից տեղահանված փախստականներ են, որոնք ավելի վաղ ենթարկվել են ահաբեկչական խմբավորումների հարձակումների ու հալածանքների:
Դամասկոսի նահանգապետ Ալյայա Իբրահիմն էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ տուժածները տեղափոխվել են Դամասկոսի «Ալ-Մուջթահեդ» հիվանդանոց: Հրթիռների մեծ մասը հաջողվել է որսալ ու խոցել:
«Հեզբոլլահ» շարժման դիրքերը: SOHR-ի տվյալներով, բացի հիշատակված զոհերի թվից, մահացել է հիշյալ խմբավորման 4 զինյալ եւս:
2011-ից, Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարյուրավոր թռիչքներ են իրականացրել սիրիական զորքերի և դաշնակից պրոիրանական ուժերի օբյեկտների ուղղությամբ, կատարել հետախուզություն: Նման գործողություններով Իսրայելը փորձում է կանխել Սիրիայում իր երդվյալ թշնամու՝ Իրանի դիրքերի ամրապնդումը:
Հիշեցնենք, իսրայելական օդուժը Սիրիայի տարածքը ավիահարձակման էր ենթարկել նաեւ փետրվարին: Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցները հայտարարել էին 23 զոհի մասին, որոնց թվում էրին սիրիացի եւ օտարերկրացի զինվորականներ, վիրավորում էր ստացել 8 զինվոր: Այդ ժամանակ հայտարարվեց, որ իսրայելական հարձակումն ամբողջապես չի իրականացել, քանի որ Դամասկոսին հաջողվել է որսալ արձակված հրթիռների մեծ մասը՝ նախքան թիրախներին մոտենալը: Այդ հարձակման ժամանակ, սակայն, թիրախավորվել էին Դամասկոսի շրջակայքում գտնվող զինվորականների դիրքերը, դրանք հրթիռակոծվել էին շուրջ կես ժամ շարունակ: Ավիահարվածները հասցվել էին Գազայի հատվածից:
Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել էր հենց այն պահին, երբ 172 ուղեւորներով՝ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը: Օդանավի անձնակազմին հրաշքով է հաջողվել փոխել ինքնաթիռի ուղղությունը: Մարդատար ինքնաթիռն ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական ավիաբազայի տարածքում գտնվող «Հմեյնիմ» օդանավակայանում: Իսրայելական օդուժի F-16 4 կործանիչները հրթիռակոծել էին Սիրիայի օդային տարածքը՝ Դամասկոսի շրջանում, «օդ-ցամաք» տիպի 8 հրթիռներով:
Հիշեցնենք նաեւ, որ դեռ փետրվարինՍիրիան սպառնացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ եթե վերջինս համապատասխան քայլեր չձեռնարկի Իսրայելի՝ սիրիական տարածքների նկատմամբ հարվածների առնչությամբ, ապա իրենք խոստանում են հրթիռակոծել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի օդանավակայանը:
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
© 2024 Հայկական ժամանակ